Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

Փաստաթուղթ ստորագրելու պայմանավորվածություն չկա․ փոխվարչապետը՝ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման մասին. «Hraparak.am»

Քաղաքական

«Hraparak.am»-ը հրապարակել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հարցազրույցը առաջիկա Փաշինյան-Ալիև հանդիպման մասին։ Ստորև այն ներկայացնում ենք ամբողջությամբ։

- Պարո՛ն Գրիգորյան, ծանո՞թ եք առաջիկայում ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությանը:

- Այս պահին փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չկա։

- Այդ դեպքում ի՞նչ նպատակ է հետապնդում  Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան հանդիպումը։

- Էդ մասով ես կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի, որպեսզի Դուք գրավոր հարցնեք, եւ գրավոր պատասխան լինի, բայց այն մասով, որ պետք է փաստաթուղթ ստորագրվի, այդ մասով ես որեւէ նման տեղեկություն չեմ կարող հաստատել։

- Իսկ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի փաստաթուղթը, ինչի մասին Նիկոլ Փաշինյանն ասում, թե ռուսներից առաջարկ է ստացել, ստորագրվելո՞ւ է առաջիկայում։

- Էդ գործընթացի հետ կապված որեւէ այց կամ որեւէ հանդիպում նշանակություն չունի։ Դա, ամեն դեպքում, գործընթաց է, որը պետք է իրականացվի, եւ որեւէ հանդիպում լինել կամ չլինելու հարցը դրա վրա ուղղակի ազդեցություն չունի։

- Բրյուսելյան հանդիպման ձեւաչափի, օրակարգի վերաբերյալ որեւէ տեղեկության չե՞ք տիրապետում։

- Քանի որ դա իմ հանդիպումը չէ, ես կոռեկտ եմ համարում, որ էդ հարցերով գրավոր դիմեք ու ստանաք պատասխան, որովհետեւ կոռեկտ չի լինի, որ ես մեկնաբանեմ հանդիպման օրակարգը։

- Երեկվանից մարդիկ կառավարության շենքի դիմաց միտինգ են անում՝ պահանջելով հրապարակել ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունը, ուրեմն չեղած կամ գոյություն չունեցո՞ղ փաստաթղթի մասին են խոսում։

- Ես չգիտեմ՝ ով է միտինգ անում, ինչի համար են միտինգ անում, բայց ես նորից ասում եմ՝ էս պահին էդ հանդիպման հետ կապված փաստաթուղթ չկա։

- Դուք մշտապես պնդել եք, որ միջանցքային տրամաբանությամբ որեւէ քննարկում չկա։ Եթե «տրամաբանությամբ» բառը հանենք, կստացվի՝ միջանցք տրամադրելու հարց չի բանակցվում։

- Հիմա էլ եմ հաստատում եւ վերահաստատում, դա ոչ միայն ես եմ ասել, էլի կողմեր կան, որոնք դրա մասին խոսում են։

- Տեսնում ենք, որ Ադրբեջանի գերնպատակն այս պահին Սյունիքով միջանցք ստանալն է։ Ձեզ նման բան պարտադրո՞ւմ են։

- Ի՞նչ է նշանակում՝ ձեզ պարտադրում են։

- Օրինակ՝ վերջնագիր ներկայացնեն, շանտաժով ճնշեն կամ գուցե գործընկերային մակարդակում առաջարկեն, որ «Խաղաղության համաձայնագրին» եւ ապաշրջափակմանը հասնելու համար պետք է անպայման միջանցք տրամադրել։

- Ես առաջին օրվանից՝ եռակողմ հանդիպման, եւ հիմա էլ ասում եմ եւ վերահաստատում եմ՝ եռակողմ աշխատանքային խումբը գործում է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եւ 2021 թ․ հունվարի 11-ի մանդատի շրջանակներում, որոնցում որեւէ խոսք միջանցքի կամ միջանցքային տրամաբանության մասին չկա եւ գոյություն չունի։ Ըստ այդմ՝ որեւէ պարտադրանքի մասին խոսել այն հարթակում, որի մասին Դուք հարց եք տալիս, իմաստ չունի, որովհետեւ չկա նման բան։

- Բայց Ալիեւը, նաեւ Թուրքիայի նախագահը քանիցս ասել են, որ իրենց նպատակը Սյունիքով միջանցք ունենալն է։

- Դե, Դուք հարցնում եք՝ իմ վրա ճնշում կա՞, ես ասում եմ՝ ոչ, չկա։

- Այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք Փաշինյանին, երբ ասում է՝ Գորիս-Կապան, հետո էլ՝ Կապան-Ճակատեն ճանապարհը տվեցինք, որպեսզի միջանցք չտանք։ Այսինքն՝ ճանապարհները չտալու այլընտրանքը միջա՞նցքն էր լինելու։

- Ես կարծում եմ, որ էդ տիպի հարցերը, քանի որ պատասխանը պետք է ամբողջական եւ բազմաբաղադրիչ լինի, ես կնախընտրեի, որ գրավոր հարցնեք, որովհետեւ կոնտեքստից դուրս էպիզոդի վերաբերյալ պատասխաններ տալը սխալ կընկալվի, նաեւ՝ Ձեր կողմից։

- Բայց իշխանությունը, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանը, բաց, թափանցիկ եւ ազնիվ չի խոսում հանրության հետ։ Էպիզոդիկ ասում է բաներ, որոնք բազմաթիվ հարցեր են առաջացնում։ Եթե միջանցքի հարց չի քննարկվում, ապա ինչո՞ւ եք միջանցք չտալու դիմաց ճանապարհ տալիս։

- Ես չեմ կիսում Ձեր պնդումը։ Դուք ասում եք՝ միջանցքի դիմաց տալ ճանապարհ, մի հատ բացատրեք՝ ի՞նչ եք ասում։

- Չեմ ասում՝ Փաշինյանն է ասում։ Նա կառավարության նիստին հայտարարեց, որ այդ ճանապարհը չտալու գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, որը, ըստ նրա, անընդունելի է ձեզ համար։

- Ես խնդրում եմ՝ ինձ տվեք հարցեր, որոնք իմ տիրույթում են եւ վերաբերում են իմ անելիքներին ու գործունեությանը։ Մնացած բոլոր դեպքերում դիմեք գրավոր եւ ստացեք պատասխանները։

- Տարօրինակ է, որ այս թեմային ամենամոտ կանգնած պաշտոնյաներն անգամ խուսափում են մեկնաբանել բաներ, որոնք ասել է կառավարության ղեկավարը, եւ կարծես թե չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել նրա ասածների համար․․․

- Ձեր նախորդ եզրահանգումն էլ էր սխալ, որովհետեւ ես նման բան չասացի։ Ես Ձեզ ասացի, որ ես գործում եմ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի մանդատի շրջանակներում։

- Լավ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի վերաբերյալ Ռուսաստանից երեք առաջարկ է ստացել, եւ երեքն էլ ընդունելի է ձեզ համար։ Ծանո՞թ եք այդ առաջարկների բովանդակությանը։

- Էդ մանրամասնությամբ ես հիմա չեմ կարող մեկնաբանել։

- Դուք նաեւ ապաշրջափակման հարցերով ձեւավորված եռակողմ հանձնաժողովի անդամ եք, կասե՞ք, թե ուր եք հասել այդ քննարկումներում եւ կարողանո՞ւմ եք ընդհանուր հայտարարի գալ։

- Էս պահին ես չեմ կարող ասել, որ մենք ունենք ընդհանուր հայտարարի եկած իրավիճակ, բայց մենք ունենք մշակված, քննարկված բազմաթիվ տարբերակներ ապաշրջափակման տեխնիկական եւ փորձագիտական մակարդակում՝ ըստ տեխնիկական հնարավորությունների, բայց դեռեւս վերջնական պայմանավորվածություն, թե որոնք են գործելու, այս պահին չունենք։

Հ․ Գ․ Երեկ ոչ պաշտոնապես տեղեկություն տարածվեց, որ մինչեւ դեկտեմբերի 15-ին Բրյուսել մեկնելը՝ Փաշինյանը նոյեմբերի 26-ին կմեկնի Սոչի եւ այնտեղ Պուտինի ներկայությամբ հանդիպում կունենա Ալիեւի հետ։ Այս տեղեկությունը դեռեւս չեն հաստատել, բայց եթե ճիշտ է, կստացվի՝ Սոչիում կորոշեն, թե Բրյուսելում ինչ կստորագրվի, կամ կստորագրվի՞ որեւէ բան, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է Սյունիքով միջանցքին, ապա, հիշեցնենք, մեկ շաբաթ առաջ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում չէր հերքել Սյունիքով միջանցք տրամադրելու հավանականությունը՝ նշելով, որ Հայաստանը պատրաստ է գոյություն ունեցող բոլոր ճանապարհները տրամադրել, որպեսզի ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան երթեւեկելու համար օգտվեն այդ ճանապարհներից: Այսինքն՝ միջանցք չեն տա, բայց ճանապարհ կտրամադրեն։ Նույն բանն ասել էր նաեւ Մհեր Գրիգորյանը հուլիսի 13-ին «Հրապարակին» տված հարցազրույցում, որ միջանցքի հարց՝ ոչ, բայց ճանապարհի հարց քննարկվում է, չի բացառվում՝ հենց Մեղրիով։ Ըստ էության, նույն միջանցքն է լինելու, բայց իրենք անունը դրել են «ճանապարհ», որ մեղմեն «միջանցքային տրամաբանության» վնասակարությունը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված