Ի՞նչ առաջարկ է արել Պուտինը Փաշինյանին, որը վերջինիս համար ընդունելի է. Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությունը
Քաղաքական«Եթե գնում ենք բանակցությունների, նշանակում է՝ ասելու կամ լսելու բան ունենք։ Բանակցությունները միշտ լավ են, որ լարվածությունները թուլացնեն։ Թե ինչ խնդիր պետք է լուծեն բանակցությունները, կապված է, թե բանակցող կողմն իր հետևում ինչ ունի։ Հետև ասածն իշխանության տեսանկյունից ժողովրդի կամքի արտահայտությունն է». Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Բրյուսելում դեկտեմբերի 15-ին սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը:
«Բանակցությունների ընթացքում պետք է գտնել մեզ համար ցանկալի զրոյական կետը, որից հետո չունենանք կորուստներ, այլ հակառակը՝ ունենանք ձեռքբերումներ։ Դա պետք է սկսել բանակցային գործընթացով, իսկ նման գործընթացի շրջանակներում լինելու են լարվածության այսպիսի օջախներ, որոնք կմարեն այն ժամանակ, երբ Հայաստանի ներսում այդ օջախներին անուղղակի սպասարկող գործընթացներ չեն լինի»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Անդրադառնալով հարցին, թե որ թվականի քարտեզներով է իրականացվելու սահմանագծումն ու սահմանազատումը, պատգամավորը նշեց.
«Իհարկե, 20-ականների քարտեզը, որը ունի նաև իրավական հիմք մեզ տալու է բանակցելու և ակնկալիք ունենալու հնարավորություն: Հիմա ոնց էտ պրոցեսը պետք է գնա, տեսեք գնալույա էտ պրոցեսը, բայց պարզվումա, որ շատ հասարակական կառույցներ կան, որ ասում են բերեք մի հատ մեզ հետ համաձայնացրեք, թե չէ գնում ենք փողոց փակելու»,- նշեց Քոչարյանը:
Հարցին՝ ինչ է պարզ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից, քանի որ ԱԳՆ-ն չի հերքում, որ նոյեմբերի վերջին կարող է նման հանդիպում լինել, Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ բազմիցս հայտարարել են, որ ՀՀ-ն դրան կողմ է.
«Մենք շահագրգռված ենք, որ դա օր առաջ սկսվի, որ հստակություն լինի՝ զրոյական կետը որտեղ է և այդ կետի շուրջ բանակցություններից հետո պետք է տեղի ունենան այն խնդիրների լուծումները, որոնք կապված են առաջնագծի ինժեներական կառույցների կահավորման հետ: Տեղի ունեցան լոկալ բնույթի խոշոր գործողություններ ու իրենք տեսան, որ ՀՀ ԶՈՒ-ն կռվելու են.... Եթե ՀՀ վարչապետի համար ՌԴ ՊՆ առաջարկներն ընդունելի են, նշանակում է՝ բխում են մեր շահերից... Մեր իշխանությունը ժողովրդի թիկունքում որևէ բան չի անելու»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ