Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկվե՞ն գերիների վերադարձի վերաբերյալ հարցեր. հարց` Փաշինյանին
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է ԶԼՄ և ՀԿ ներկայացուցիչների հարցերին:
Հարցին՝ Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կայանալիք հանդիպմանը կքննարկվե՞ն գերիների վերադարձի վերաբերյալ հարցեր, Փաշինյանը պատասխանեց, թե կարևոր նրբություն է, որ փորձեն տարբեր ֆորմատներում քննարկվող օրակարգերը չխառնել մեկը մյուսին:
«Այո՛, Բրյուսելում քննարկվող հարցերից մեկը կլինի հումանիտար, այդ թվում՝ գերիների հետ կապված։ Եվրամիության՝ Արևելյան գործընկերության շրջանակում մեր հարաբերությունների և փոխհարաբերությունների հարցերը կքննարկվեն», - ասաց վարչապետը։
Նա նշեց՝ չի կարծում, որ ճիշտ է ձևավորել ակնկալիք ամեն կոնկրետ հանդիպումից։
«Նեգատիվ կամ պոզիտիվ ակնկալություն պետք չի ձևավորել։ Խնդիրն այն է, որ, այո՛, կա լարվածություն մեր տարածաշրջանում և այդ լարվածությունը հաղթահարելու համար պետք է բանակցենք, օգտագործենք բանակցությունների հնարավորությունները։ Շատ կարևոր է, որ Հայաստանի ներսում և դրսում չստեղծվեն այդ բանակցությունների շուրջ գերագնահատված դրական արդյունքներ կամ գերագնահատված լուծումներ և փորձ արվի դրա շուրջ ապոկալիպտիկ տրամադրություններ ստեղծել», - ասաց վարչապետը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ