Հայկական Շուշին կհռչակվի Թյուրքական աշխարհի մայրաքաղաք
Հասարակություն
Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքը կդառնա ԹՈՒՐՔՍՈՅ-ի (Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպություն) մշակութային մայրաքաղաքը:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը, հայտնում է ԱՊԱ-ն։
«Իրականում, այս լուրը կհայտարարվի ԹՈՒՐՔՍՈՅ-ի հանդիպման ժամանակ։ Բայց նորություններին ընդառաջ ուզում եմ ասել, որ 2023 թվականին Շուշին կհռչակվի մշակութային մայրաքաղաք։ Կանցկացվեն միջոցառումներ»,- ընդգծել է Քերիմովը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)