Չինաստանն արգելել է հայտնիներին ցուցադրել իրենց հարստությունը
ԱյլՉինաստանի իշխանություններն արգելել են հայտնիներին իրենց սոցիալական ցանցերում ցուցադրել բովանդակություն, որը կառավարությունը համարում է «էթիկայից դուրս»: Այս մասին հայտնում է Չինաստանի կիբերտարածության վարչությունը։
Մասնավորապես, հայտնի մարդկանց արգելվել է ցուցադրել իրենց հարստությունը և իրենց «շռայլ» պահել։ Վարչակազմը հիմնավորել է հայտնի մարդկանց և նրանց ֆան-օգտահաշիվների համար նոր սահմանափակումները` «հասարակական կարգը և օգտակար սովորույթները պաշտպանելու, ճիշտ արժեքային կողմնորոշմանը հետևելու, սոցիալիստական իդեալների հետապնդման և առողջ ապրելակերպի խթանման անհրաժեշտությամբ»:
Բացի այդ, հայտնիներին արգելվում է տարածել այլ մարդկանց մասին մասնավոր բնույթի լուրեր և տեղեկություն: