Tesla-ի տեսախցիկը փրկել է տիրոջը դանակով զինված տղամարդուց
ԱյլTesla էլեկտրական մեքենայի ամերիկացի սեփականատերը վստահ է, որ մեքենայի տեսախցիկը փրկել է իր կյանքը։ Դրա միջոցով նա տեսել է, որ իրեն մոտեցած տղամարդը ձեռքին մեծ դանակ է պահում, գրում է LADBible-ը։
Վիրջինիայից Սեդրիկ անունով տղամարդը կայանել էր իր Tesla-ն և պատրաստվում էր իջնել մեքենայից, երբ նկատել է, որ անհայտ անձը մոտենում է իրեն։ Մեքենայի սեփականատիրոջ խոսքով՝ վերջին պահին ինքը նայել է էլեկտրամեքենայի մոնիտորին և տեսախցիկի միջոցով տեսել, թե ինչպես է անծանոթը մեծ դանակը թաքցնում իր ձեռքում։
«Մի տղա մոտեցավ ինձ և հարցրեց՝ իմ մեքենան Maserati է, թե ոչ: Հետո նա ուրիշ բան ասաց, բայց ես չհասկացա»,- ասել է Սեդրիկը:
Բարեբախտաբար, դանակով տղամարդը պարզապես հեռացել է՝ հասկանալով, որ Սեդրիկը չի պատրաստվում իջնել մեքենայից։ Դրանից հետո ամերիկացին զանգահարել է ոստիկանություն, հայտնել դեպքի մասին ու տեսագրությունը տվել սպաներին։
«Ձեր մեքենան այսօր վճարեց իր գինը», - մեկնաբանություններում գրել է օգտատերերից մեկը: