Լեհաստանը Հայաստանին նվիրել է 201 հազար 640 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ
ԱշխարհԼեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերել է 201.640 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ, այս մասին հայտնում է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը:
Դեսպանությունը բարձր է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությունը:
Հայաստանում հասանելի են «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդեռնա» պատվաստանյութերը: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են: