Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհեր Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) 

Զանգվածային թունավորումներ․ ո՞վ է մեղավորը՝ ընկերությունը, թե՞ մատակարարը

Տնտեսություն

Երևանում այս ամիս սննդային թունավորման արդեն 4-րդ դեպքն է գրանցվել: «Հայր և որդի Երեմյաններ» ընկերության «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» հասարակական սննդի կենտրոններից թունավորված քաղաքացիների, աշխատակիցների մոտ և բուրգերի համար նախատեսված տավարի հում՝ կիսաֆաբրիկատ մսում, հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչ՝ սալմոնելլա։ Իսկ «Տաշիր» պիցցայի թունավորման դեպքում վարակ է հայտնաբերվել նաև աղցաններում օգտագործված հազարի թերթիկներում։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանն ասաց՝ պետական մարմինները բիզնես շահը գերադասում են սպառողի առողջությունից, հետևաբար որոշ ժամանակ անց անդառնալի հետևանքները տեսանելի են լինում․ «Տևական ժամանակ է լսում ենք՝ վերահսկողությունը պետք է իրականացնել այնպես, որ բիզնեսին շատ խոչընդոտներ չլինեն։ Այսինքն՝ պետությունը պետական աջակցության ձև է դարձրել թույլ վերահսկողությունը, այնինչ դրանով ոչ աջակցում է, ոչ՝ վերահսկում։ Պետական համապատասխան օղակներում համագործակցություն չկա, արդյունքում, մեկը մյուսից տեղյակ չէ, թունավորման դեպքերն էլ շարունակվում են: Խորը համակարգային խնդիր ունենք․ սպասում են խնդիրը լինի, որ պատկան կառույցները հայտնվեն այդտեղ, այնինչ նրանք պետք է հայտնվեն մինչ այդ, որպեսզի խնդիր չառաջանա»,- նշեց Պիպոյանը։ 

Ըստ նրա՝ մեկ դեպք գրանցվելու դեպքում կարող էինք համարել, որ պատահական է եղել, բայց ամսվա ընթացքում մի քանի տեղ ի հայտ եկած խնդիրները վկայում են այն մասին, որ ինչ-որ բան այն չէ․ «Սննդային գործոնով պայմանավորված մի քանի դեպքից հետո էլ կառավարության նիստերի օրակարգ նմանատիպ առանցքային հարցերը չեն գալիս։ Սա պետության մոտեցումն է սննդի անվտանգությանը, ավելին՝ դրանից ներքև գտնվող օղակներն ասում են՝ դուք չեք պահանջում, մենք էլ չենք աշխատում։ Մինչև հիմա լիարժեք բացահայտումներ չկան, ասում են՝ կարող է լինել սրանից, նրանից։ Սակայն, կարևոր է հասկանալ՝ որտե՞ղ է համաճարակաբանական այն կետը, որից շղթայաբար առաջացել է խնդիրը»,- ասաց նա՝ նշելով, որ երկարաժամկետ աշխատանք պետք է իրականացնել, ինչը չի արվում։ 

Պիպոյանը չբացառեց կասկածը, որ թունավորման դեպքերն առաջացել են նույն մատակարարից․ «Ընդհանրական խնդիր կա․ թունավորման դեպքերը հաջորդում են իրար։ Չի բացառվում, որ կա կոնկրետ մեկ խոշոր աղբյուր և դրանից սնուցվող մանր աղբյուրներ։ Շատ կարևոր է շղթայի ամբողջական ուսումնասիրությունն ու վերլուծությունը։ Մենք մինչև այսօր չենք լսել մատակարարի անուն, որը տվյալ սննդի կետերին միս է տվել։ Ինչքանո՞վ ենք վստահ լաբորատոր հետազոտության ճշգրտության վրա։ Մեր պետությունն ունի 3 լաբորատորիա, որոնք տալիս են 4 իրարամերժ պատասխաններ»,- հավելեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավար։ 

Մեզ հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց՝ թունավորումները եղել են հավի մսից, հազարից, ինչպես նաև այլ պատճառներով․«2 դեպքով չունենք լաբորատոր հետազոտության վերջնական պատասխանները և հստակ չեմ կարող ասել, որ թունավորումներն իրար հետ կապ ունեն։ Կարող եմ ասել՝ 2 դեպքով կապ չունեն։ Չեմ բացառում, որ մյուս դեպքերով կարող են կապ ունենալ, բայց քանի որ չունենք պատասխանները, սխալ է դրա մասին խոսել»։

Նա նշեց՝ իրենք ևս քննարկում են տարբերակը, որ խնդիրը կարող է առաջացած լինել մատակարարից․ «Օրինակ՝ «Տաշիր պիցցայի» դեպքում մատակարարի խնդիրն էր, ոչ թե ընկերության։ Մատակարարները մի քանիսն էին, բայց քանի որ հիմնական պատճառը հազարն էր, դժվար է գտնել մատակարարին։ Գուցե ինչ-որ գյուղացի վատ պայմաններում աճեցրած լինի, խնդիր առաջացնի։ Ինչ վերաբերում է հավի մսին, ապա լաբորատորիաները հարուցիչներ չեն գտել, բացառությամբ եփած հավի, իսկ դա այն հարուցիչն է, որը եփելու դեպքում վերանում է, այսինքն հակառակը պետք է լիներ»,- նշեց Ավետիսյանը՝ ավելացնելով, որ խնդրի մասին ավելի մանրամասն հնարավոր կլինի խոսել ուսումնասիրության արդյունքներն ունենալուց հետո։ 

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթար է․ ջուր չի լինելու Սարսափելի շղթայական ավտովթար ԱՄԷ-ում. 23 մեքենայի վթարից հետո բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել Իտալիայում ավելի քան 3700 դպրոց ռումբերի մասին կեղծ հաղորդագրություններ է ստացել Վահե Սուքիասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտnւքի մասին ԱՄՆ–ից արտաքսումները շատացել են. գրանցվել է բացարձակ ռեկորդ Թուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով կան զոհերԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը
Ամենադիտված