Կինն ինքնաթիռում կրծքով կերակրել է իր կատվին
ԱյլԱմերիկյան Delta AirLines ավիաընկերության չվերթի ուղեւորներից մեկն ինքնաթիռում կրծքով կերակրել է իր կատվին։ Հաղորդում է The Sun-ը։
Կինն իր ընտանի կենդանու հետ թռչելիս է եղել Ջորջիա նահանգի (ԱՄՆ) Ատլանտա քաղաք։ Թռիչքի ժամանակ նա կատվին դուրս է հանել պայուսակից, կրծքով կերակրել, բայց հրաժարվել է թաքցնել ընտանի կենդանուն՝ չնայած օդանավի անձնակազմի խնդրանքին։
Արդյունքում` ինքնաթիռի օդաչուն միջադեպի մասին տեղեկությունը փոխանցել է օդանավակայան։ Վայրէջքից հետո անվտանգության աշխատակիցները զրույց են ունեցել կնոջ հետ։ Վերջինս զգուշացում է ստացել: