Մոդելը պատահաբար կրակել է իր սեռական օրգանի վրա
ԱյլԱՄՆ Ջորջիայից վեբ-տեսախցիկի մոդել Լորեն Հանթեր Դամանը պատահաբար կրակել է իր սեռական օրգանի վրա։ Korrespondent-ի փոխանցմամբ` այս մասին գրում է Bolde-ը։
Ափսոն շրջանի ոստիկանությունը հայտնել է, որ 27-ամյա աղջիկն ինը միլիմետրանոց ատրճանակով պատահաբար կրակել է իր ամոթույքին: Դա տեղի է ունեցել ննջասենյակում, որտեղ մոդելը լիովին մենակ է եղել։
Աղջիկը ողջ է մնացել։ Սակայն նա տեղափոխվել է հիվանդանոց, մեկ շաբաթ բուժվելուց հետո դուրս է գրվել և վերադարձել տուն։
Ափսոն շրջանի շերիֆ Դեն Քիլգորը The Smoking Gun-ին տված մեկնաբանությունում դեպքն անվանել է «անխոհեմ արարք»: