«ՊՇՌ թեստերով մեզ թալանում են, ստերով կոտորում». բողոքի ակցիա՝ ԱՆ դիմաց
Հասարակություն
«Տիկին մոտեցեք ու մեր հարցերին պատասխանեք, մեր հարկերից աշխատավարձ եք ստանում, մի փախեք: Դուք ինչ ազգից եք, ասում էիք պատվաստումից հետո պետք է թեթև տանեին հիվանդությունը, 23 մահ ենք ունեցել, բա դա ո՞նց եք բացատրում»: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Առողջապահության նախարարության դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեցին ցուցարարները:
«ՊՇՌ թեստերով մեզ թալանում են, ստերով կոտորում, սրանք ասում էին, որ թեստավորված մարդը թեթև ա տանում ու իրանց բերանով 23 մահ են արձանագրել, 23 մահը իրանց համար թեթև ա ու հլը հարց ա 23 մահ ա, թե չէ: Մենք գիտենք էտ թվերը ոնց են իրենք նկարում: Էս անամոթները մարդկանց տուգանում են դիմակ չդնելու համար: Հարգելի ոստիկաններ նայեք՝ առողջապահության նախարարի աշխատակիցները առանց դիմակով են, տուգանեք նրանց»,- նշեց ցուցարարներից մեկը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ