Չավուշօղլուն և Բլինքենը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Ռիգայում երկկողմ հանդիպում են ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունները, Ուկրաինայի, Սիրիայի հակամարտությունները, իրավիճակը Հարավային Կովկասում։
Չավուշօղլուն և Բլինքենը Լատվիայի մայրաքաղաքում մասնակցում են ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հավաքին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ