Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում են Դեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվել ԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումից Կոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում 22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. Պեսկով Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումից 

2022-ի փետրվարից նախատեսվում է նաև հոսանքի սակագնի բարձրացում

Հասարակություն

Hraparak.am-ը  գրում է. 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից խմելու ջրի սակագինը կբարձրանա շուրջ 20 դրամով՝ դառնալով 200.47 դրամ։ Միայն սոցիալապես անապահով բաժանորդների համար կմնա անփոփոխ՝ 180 դրամ։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանն այլ բան էր խոստանում։ Նա դեռ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ասում էր․

«Ըստ նախկինում կնքված պայմանագրի՝ դեկտեմբերին հիմա արդեն խմելու ջուրն ամբողջ հանրապետությունում պետք է թանկանար, բայց մենք «Վեոլիա ջրի» հետ կարողացանք, ի վիճակի եղանք աշխատել եւ պայմանավորվեցինք, որ մինչեւ 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու»։

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին հարցրինք՝ ինչո՞ւ է պայմանավորվածությունը խախտվել, եւ որոշվել է նախատեսվածից 2 տարի շուտ բարձրացնել սակագինը։

«Ոչ մի պայմանավորվածություն էլ չի խախտվել։ Պայմանավորվածություն եղել է էն մասով, որ եթե կլինեն համապատասխան փոխհատուցումներ, ապա «Վեոլիան» չի առարկի, որ դեռեւս 2016 թ․ մրցույթում ֆիքսած բազիսային գներում փոփոխություններ արվեն։ Այսինքն՝ սկսած 2019 թ․ մինչեւ ներառյալ նաեւ 2018, 2019, 2020, 2021 թթ․ համապատասխան փոխհատուցումներով, այսինքն՝ վարձակալական վճարներ, կառավարության սուբսիդիա,  բազիսային սակագների նվազեցում է եղել, հաշվարկի արդյունքում ստացվել է գործող գինը՝ նույն 180 դրամը։ Հիմա էդ պայմանավորվածություններն էլի ուժի մեջ են, եթե ուզենանք էլի վարձակալական վճարը նվազեցնենք, էլի կունենանք նույն սակագինը, ինչ որ ունենք՝ 180 դրամը»,- ասաց Գ․ Բաղրամյանը։

- Իսկ ինչո՞ւ չեք ուզում նորից այդպես անել։

- Դրա համար մենք նոր սխեմա ենք առաջարկել կառավարությանը, որ առանձնացնենք սոցիալապես անապահով սպառողներին, բանակցենք «Վեոլիայի» հետ հաջորդ 10 տարվա համար, ասենք՝ 3-4 տարի պետք է սակագնային բարձրացում ունենայինք, հետո էդ բարձրացած կետից պետք է սկսեր նվազել, ու որպեսզի կտրուկ բարձրացումներ, հետո նվազումներ չունենանք, կայունություն ունենանք ե՛ւ տնտեսության, ե՛ւ սպառողի համար, բանակցել ենք՝ ընդհանրապես հիմքում դնելով, որ վարձակալական վճարների որեւիցե նվազում չլինի տասը տարում, այսինքն՝ 10 տարվա ընթացքում բյուջետային մուտքերի որեւիցե նվազում չի լինելու։ Նաեւ սոցիալապես անապահովների խումբ ենք առանձնացնում, որոնց վրա չազդի ընդհանրապես այս բարձրացումը՝ թողնում ենք 180 դրամ։ Արդյունքում ստացել ենք մի պատկեր, որ մոտ 20 դրամ բարձրացնելով՝ առաջիկա տասը տարիներին մենք կունենանք կայուն սակագնային քաղաքականություն։ Խոսքը չի վերաբերում, որ հենց ուղիղ 200 դրամ կստացվի։ Իհարկե, սղաճից ելնելով՝ որոշակի շեղումներ՝ 1-2 դրամ վերեւ-ներքեւ կարող է պահպանվել։

- Այսինքն՝ 2019-2020, 2021 թթ․ կառավարությունն այդ փոխհատուցումը տվել է, իսկ 2022 թվականի համար այլեւս չի լինելու։

- Փոխհատուցման տարբեր տեսակներ կան․ կարող է լինել ուղղակի սուբսիդիայի տեսքով։ Երբ որ մենք «Վեոլիա ջրին» տվել ենք պայմանագրով վարձակալության համակարգը, իր սակագներում կան վարձակալական վճարներ։ Ամեն տարի մոտավորապես 5-6 միլիարդ, նույնիսկ՝ ավելի շատ, պետբյուջե գումար են վճարում։ Հիմա կարող ես այդ 6 միլիարդը չուզել, ասես՝ բյուջե վճարիր 4 միլիարդ, ու սակագինը մի բան էլ իջեցնես, օրինակ։ Իսկ մենք առաջարկել էինք, որ այսուհետ դիտարկենք էնպիսի սցենար, որ ինչ որ նախատեսված էր ի սկզբանե, որ պետք է վճարվի պետական բյուջե, որեւիցե գումար չնվազեցվի, ընդամենը էդ գումարների տեղաշարժ անենք տարիների մեջ՝ հիմքում դնելով, որ տասը տարվա բյուջե վճարվող գումարը պետք է մնա նույնը։

- Բայց փաստն այն է, որ Փաշինյանը 2018 թ․ խոստանում էր, որ մինչեւ 2024 թվականը ջրի սակագնի բարձրացում տեղի չի ունենա, հիմա ստացվում է՝ էլի խաբեց ժողովրդին։

- Դուք ասում եք՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ես էլ ասում եմ՝  պայմանավորվածությունն էլի ուժի մեջ է։ Հիմա մենք առաջարկել ենք նման սցենարով առաջնորդվել, որովհետեւ ես, օրինակ, արդար չեմ համարում, որ պետական բյուջեի հաշվին իմ ջրի վարձը զեղչվի․ ինչի՞ համար։

- Իսկ սուտ խոստում տալն արդա՞ր է։ Ինչքան ուզում է հիմա տարբեր բաներ ասեք, շատ պարզ է ամեն ինչ՝ մարդը խոստացել է, որ մինչեւ 2024 թիվը սակագինը չի բարձրանա, հիմա բարձրանում է։

- Դուք ուրիշ մեկնաբանություններ եք տալիս։ Ես Ձեզ բացատրեցի՝ ինչ է եղել, որեւիցե պայմանավորվածության խախտում չի եղել։

- Նիկոլ Փաշինյանի խոսքերին այս փաստը հակասում է։

- Ձեր կարծիքով է հակասում։ Ես Ձեզ բացատրեցի, թե ոնց է եղել։

- Իսկ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների փոփոխություն սպասվո՞ւմ է 2022-ին։

- Էլեկտրաէներգիայի սակագնի մասով մոտ օրերս պարզ կլինի, ենթադրում եմ, որ որոշակի բարձրացման խնդիր կարող է առաջանալ։

- Իսկ դա՞ ինչ հիմքով է բարձրանալու։

- Էդ հիմքերը կներկայացնենք մի քանի օրից։ Հրազդանի 5-րդ էներգաբլոկով է պայմանավորված, եւ ատոմակայանի վարկի մարումների գրաֆիկն է ընկած հիմքում։ Մենք ամեն տարի գրություններն ստանում ենք ընկերություններից, տեսնում ենք՝ ինչ խնդիրներ կան իրենց մոտ, ինչ ֆինանսական վիճակ է, ըստ դրա հաշվում ենք ու տեսնում ենք՝ վերջնական սպառողների գործող գներն ապահովո՞ւմ են, արդյոք, էդ գումարներն ապահովելու համար, թե՞ չէ։ Եթե չեն բավարարում, հարց է առաջանում, որ էդ չափով բարձրացվի։

- Այսինքն՝ մի քանի օրից պա՞րզ կլինի՝ բարձրանո՞ւմ է հոսանքի սակագինը։

- 2022-ի փետրվարի 1-ից է լինելու, եթե լինի։

- Իսկ գազի մասո՞վ էլ կա քննարկում՝ սակագնի փոփոխության։

- Գազը փոխկապակցված է այս պայմանավորվածությունների հետ, կախված նրանից, թե ինչ պայմանավորվածություններ կլինեն Հրազդանի 5-րդ էներգաբլոկի մասով։ Դրանք շաղկապված են իրար հետ։ Ես ենթադրում եմ, որ որոշակի նաեւ այլ գործոններ կան, բացի Հրազդան-5-ը։ Բայց առյուծի բաժինը Հրազդանի 5-րդ էներգաբլոկով է պայմանավորված լինելու։ 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երկրի սառույցը հալվում է վտանգավոր արագությամբ․ գիտնականներն ահազանգում ենԴեպի Չինաստան ռուսական գազի մատակարարման ռեկորդ է սահմանվելԱՄՆ-ում առնվազն 15 մարդ է զոհվել Հելոուինի ժամանակ հրազենի կիրառումիցԿոբախիձեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակելՄանդարինի օգտակար հատկությունները․ ինչո՞ւ արժե այն ներառել ամենօրյա սննդակարգում22 հազար տարվա գաղտնիք․ գիտնականները հնագույն մարդկային ԴՆԹ են գտելՈւկրաինայի տարածքով Եվրոպա գազի մատակարարումների վերսկսումն առայժմ անհնար է. ՊեսկովԾակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ
Ամենադիտված