Նարե Գեւորգյանի երեկոյան լուսանկարը Մոսկվայից
ԺամանցԵրգչուհի Նարե Գեւորգյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը:
Հրապարակված լուսանկարում երգչուհին բաց գույնի հագուստ է կրում, որը համադրել է երկարաճիտների հետ։ Նարեն արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջական է դարձրել լայնեզր գլխարկը։ Սոցիալական ցանցում արված նշման համաձայն՝ լուսանկարն արվել է Մոսկվայում։