Հայաստանում արգելվա՞ծ է Е171 սննդային հավելումը. «Հրապարակ»
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «2022-ից Եվրախորհուրդն արգելել է Е 171 սննդային հավելումի՝ տիտանի դիօքսիդի օգտագործումը: Այն օգտագործվում է հաբերի, հացաբուլկեղենի, հրուշակեղենի, ծամոնի, սննդամթերքի այլ տեսակների, արեւապաշտպան քսուկների, դիմահարդարման պարագաների, քովիդ թեստերի եւ վակցինայի արտադրության մեջ: ԵՄ սննդամթերքի անվտանգության գործակալությունը (EFSA) պարզել է, որ Е171 սննդային հավելումը վնասում է ԴՆԹ-ին եւ առաջացնում քաղցկեղ:
Մենք հետաքրքրվեցինք` Հայաստանում այս հավելումն արգելվա՞ծ է։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի պետ Գեորգի Ավետիսյանն ասաց. «Տիտանի դիօքսիդը սպիտակեցնող նյութ է, որը Հայաստանում թույլատրված նյութերի ցանկում է: Մեզ մոտ այդ կարգի հարցերը կարգավորվում են ԵԱՏՄ իրավական ակտերով»: Հնարավոր չէ՞ արգելել: Հնարավոր է, սակայն դրանով պետք է զբաղվի էկոնոմիկայի նախարարությունը, եւ պետք է համաձայնեցվի ԵԱՏՄ-ի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: