Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալ Ղազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ 90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետ Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում 378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումից Սուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերը Փաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. Խաչատրյան Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում Ռուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի «Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». Վարդանյան ՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրս Էրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ 

Ինչպես պաշտպանվել Ինստագրամի և Ֆեյսբուքի վրա հարձակումներից

Հասարակություն

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր Banman.am հարթակում գրում է.

«Հայաստանում Ինստագրամի և Ֆեյսբուքի հաշիվների վրա հարձակումները, դրանց կոտրելը դարձել են լուրջ խնդիր, քանի որ զոհերի մեջ են մեծ քանակով անչափահասներ, սա նաև մեծ տնտեսական հետևանքներ է ունենում, քանի որ նաև կոտրում են մեծ քանակով բիզնես էջեր։ Խոսքը հազարավոր հաշիվների մասին է։ Հստակ վիճակագրություն ոչ ոք չունի, քանի որ շատ դեպքերում տեղեկատվությունը չի հանրայնացվում։

Ովքե՞ր են կոտրողները

Կա հիմնականում մի քանի տիպ հարձակվողների։

Մեկը բոլորիս քաջ ծանոթ ադրբեջանցի հաքերներն են։ Իրենք հարձակումները իրականացնում են անընդհատ ռեժիմով։ Իրենց համար տարվա եղանակ կամ իրավիճակային փոփոխություններ գոյություն չունեն։ Արդեն տարիներ շարունակ, հիմնականում` Ապրիլյանից հետո, ադրբեջանական հաքերները ռեժիմով հարձակվում են հայկական հաշիվների վրա։ Ինչի՞ համար են դա անում։ Երկու հիմնական դրդապատճառ կա. մեկը զուտ վնաս տալն է հայերին, սա կենսակերպ է, և սրա դեմ բան անել չես կարող, մյուս դրդապատճառը՝ տիրանալ հաշվին, տեղեկատվություն կորզել, նաեւ օգտագործել հայկական հաշիվները ապատեղեկատվություն, խուճապ առաջացնող լուրեր տարածելու համար։

Կա վատ նորություն։ Հայտնվել են հայ հաքերներ։ Որոնք լավ տեղյակ են ներքին խոհանոցին, հայերեն են խոսում, ինչը հեշտացնում է հարձակումները։ Այս հաքերները հիմնականում զբաղված են շանտաժով։ Կոտրում են հաշիվը, հետո գումար պահանջու՝ սպառնալով հակառակ դեպքում հրապարակել զոհի ներքին նամակագրությունները։ Միանգամից ասեմ․ հիմնականում, եթե գումար եք վճարում, ապա սպառնալիքները չեն դադարում։ Հասկանում են, որ դուք վճարունակ եք, ու սկսում են էլի ու էլի գումարներ կորզել։ Ասեմ, որ հարձակվողները հայեր են, բայց ոչ բոլորն են Հայաստանում գտնվում։

Կան նաեւ միջազգային կիբերհանցագործներ, որոնց համար կարեւոր չէ դու ով ես։ Պարզապես կոտրում են հաշիվդ, օրինակ, վերավաճառելու համար։ Կամ զուտ հաքերային գործիքները ստուգելու, վարժվելու, հաճախ նույնիսկ այլ նման հաքերների մոտ պարծենալու համար։ Սրանք մեկ կան, մեկ չկան։

Ինչպե՞ս են կոտրում հաշիվները

Բոլոր տիպի հաքերները չունեն առանձնապես լուրջ գործիքակազմ։ Հիմնական մեթոդը՝ այդպես կոչված ֆիշինգն է։ Երբ զոհին ուղարկվում է ինչ֊որ տիպի կեղծ նամակ, որով մարդուն դրդում են ինքնակամ հանձնել հաքերին իր գաղտնաբառերը։

Հիմնականում դա արվում է երկու ձեւով։ Մարդուն կամ վախացնում են, որ իր էջը կամ պրոֆիլը կարգելափակվի, քանի որ ինքը խախտել է, օրինակ, հեղինակային իրավունքը կամ այլ կանոններ։ Եվ առաջարկվում է անցնել հղումով, լրացնել ինչ֊որ մի հայտ, որը կփրկի հաշիվը արգելափակումից։

Կամ, մարդուն հայտնում են, որ ինքը ստացել է կապույտ նշանը իր պրոֆիլի համար, կամ մրցանակ է շահել եւ այլ նման ուրախալի լուրեր։ Եվ կրկին, առաջարկվում է անցնել ինչ֊որ մի հղումով, այդ նվերը ստանալու համար։

Բոլոր դեպքերում էլ հաքերային հղումը տանում է ինչ֊որ մի էջի, որը նմանակում է Ֆեյսբուքի կամ ինստագրամի մուտքային էջը։ Մարդ լրացնելով մուտքանունն ու գաղտնաբառը, նվիրում է դրանք հաքերներին։

Ի՞նչ անել, որ չկոտրեն

Առաջինը, ամեն անգամ լավ մտածել, ուսումնասիրել նամակը։ Հաստատ համոզվել, որ Ֆեյսբուքի անունից ուղարկված հղման հասցեն տանում է հենց Ֆեյսբուքի վրա, այլ ոչ ինչ֊որ մի նման հասցեով։ Ֆեյսբուքի հասցեն հենց facebook.com է, ոչ ավել, ոչ պակաս։ Նույնն էլ վերաբերում է Instagram.com֊ին։ Եթե կամայական տեղ մուտքագրում եք գաղտնաբառը, ուշադիր կարդացեք հասցեն, տառ առ տառ, մի քանի անգամ։

Եթե սոցցանցի ադմինիստրացիայից է եկել նամակը, ապա իմացեք, որ նույն բովանդակությունը դուք պետք է ունենաք ծանուցումներում։

Ֆեյսբուքն ու Ինստագրամը ձեզ հետ չեն շփվի անհասկանալի պրոֆիլներից։ Տենց չի լինում։

Ու նաեւ ինտերնետում երկնքից ընկած նվերներ ստանալուց մի քանի անգամ մտածեք։ Կամ նույնիսկ կարող եք չմտածել էլ․ տենց բան պարզապես չի լինում։

Իհարկե, եթե մի քիչ գլուխ հանում եք, ավելի լավ է միացրեք երկփուլային վավերացում, 2 factor authentication.

Ինչպես միացնել դա Ֆեյսբուքում, ինստագրամում։ 

Այս դեպքում նույնիսկ եթե սխալվեք, շտապեք ու հաքերին նվիրեք ձեր գաղտնաբառը, ապա ինքը չի կարողանա ներխուժել ձեր հաշիվ, քանի որ չի ունենա լրացուցիչ կոդը, որը դուք ստանում եք հեռախոսի վրա։

Նաև մի կարևորագույն կանոն․ ձեր բոլոր գաղտնաբառերը պետք է տարբեր լինեն։ Հակառակ դեպքում, եթե հաքերի ձեռքում հայտնիվ մեկ գաղտնաբառ, նա կկարողանա կոտրել ձեր բոլոր հաշիվները։

Իսկ ի՞նչ անել, եթե արդեն կոտրել են

Ցավոք, արդեն գործը խիստ բարդանալու է։ Ավելի լավ է այս կետին չհասցնեք։ Բայց եթե հասել եք, փորձեք տվյալ հղումներով վերականգնել։

Ֆեյսբուքը վերականգնելու համար․ այստեղ

Ինստագրամը վերականգնելու համար․ այստեղ

Եթե չի ստացվում, կրկին ու կրկին փորձեք, լինում է, որ տասներորդ անգամից հաջողվում է։ Բայց, մեծ է հավանականությունը, որ կարող է անհաջող լինեն բոլոր փորձերը։ Այնպես որ, ավելի լավ է անփորձանք, այս կետին չհասնեք»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ծակոցներ կրծքավանդակում․ ինչի՞ մասին կարող է վկայել և ե՞րբ է պետք անհանգստանալՂազախստանում պետական հեղաշրջում է կանխվել․ ձերբակալվել է 10 մարդ90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետԱդրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում378 օր՝ Մարսի պայմաններում․ NASA-ի փորձի մասնակիցները դուրս են եկել մեկուսացումիցՍուպերհամակարգիչը գնահատել է ԱՊԼ-ի թիմերի չեմպիոնական շանսերըՓաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. ԽաչատրյանՊլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումՌուսաստանը ռեկորդային կորուստներ է կրել. Զելենսկի«Չգիտեն՝ ինչ սոուս ավելացնեն, որ մարդիկ մոռանան՝ բաղադրատոմսի հեղինակն ու գլխավոր խոհարարը Ալիևն է». ՎարդանյանՌԴ-ն սահմանափակել է նավթաքիմիական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ սահմաններից դուրսԷրդողանը, Ադրբեջանի վրայով թռչելիս, շնորհավորել է Ալիևին Լեռնային Ղարաբաղի բռնազավթման կապակցությամբ«Հարվածելու, վախի, մի փոքր ուտելիք ստանալու համար ստիպել, որ մարդուն բնորոշ գործողություն անի, դա բարբարոսություն է». Ալեն ՍիմոնյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՍպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»Թրամփը հայտարարեց Մասկին ներում շնորհելու իր պատրաստակամության մասին2026 թվականի 9-ամիսների ընթացքում հայտնաբերվել և շրջանառությունից դուրս է բերվել 185 զենք-զինամթերք․ ՆԳՆՊարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգՄեսսիի հերթական գոլը՝ MLS-ումՎիճաբանություն-ծեծկռտուք Ամուլսարի հանքավայրում, վիրավորների թվում օտարերկրացիներ կանCOP17-ի շրջանակում ներկայացվել է Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանը խոչընդոտող հանգամանքների ցանկը․ Հայկական բնապահպանական ճակատՖրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաներըԴու քաջալերում ես բռնությունը․ Սուրենյանցը՝ ՓաշինյանինԿիևի մոտակայքում զինվшծ տղամարդիկ նկուղում ավելի քան 40 մարդու են պահել․ ոստիկանները սկսել են նրանց տարհանելԿոտայքում իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել ենԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» համաժողովինՂազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծենԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը բանակցություններ է վարել Պուտինի հետԳրիգոր Հակոբյանը ներկայացրել է TRIPP նախագծի շուրջ վերջին զարգացումներըՓաշինյանը պատերազմ հայտարարեց․ ժողովրդին ասելու է՝ գնացեք ընդդիմադիրների տներ, ԱԺ-ն շրջափակեք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ուսումնասիրություն կսկսենք մսամթերքի շուկայում․ ՊիպոյանԾանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդըՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել674 մլրդ դրամ՝ կենսաթողշակների համար. Վրաստանը ձգտում է մերձենալ Մոսկվային․ ԿոբախիձեՇոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրաԱյգավանում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրшվորներԳերագույն առաջնորդը բանակցությունների հարցում կառավարությանը լիազորություններ է տվել. ՓեզեշքիանԿդադարեցվի Չարենցի փողոցը Սարալանջի շրջանցիկ ճանապարհին միացնող ճանապարհատվածի երթևեկությունը Ապօրինի ընդերքօգտագործում՝ 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿԱրագ շախմատի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 2-ից 4-ըԱրամ Վարդևանյանն այլևս չի պաշտպանի Ռոբերտ ՔոչարյանինԿարեն Սարուխանյանը ՀԷՑ-ում պաշտոն է ստացելՀանցավոր խմբի բացահայտում, կաշառք, գողություն՝ օդանավակայանում, դանակահարված 15-ամյա պատանիներ10 հազար դրամով բարձրացրին թոշակները, բայց մարդիկ զրկվեցին նպաստներիցԹրամփը հայտարարել է, որ կարող էր Վիետնամի պատերազմը հաղթել ընդամենը մեկ շաբաթումՇրջանառության մեջ է դրվում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը․ ԿԲՔննարկվել են ՀՀ-ի և Կանադայի երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերՈստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել Թրամփը կանխատեսում է ԱՄՆ-ի «վերջը», ՆԱՏՕ-ում մտավախություն ունեն, Իրանի շուրջ՝ նոր զարգացումներ«Ալիևյան Սահմանադրության» ընդունումը պետք է վերածվի Փաշինյանի իշխանազրկման գործընթացի․ Սաղաթելյան
Ամենադիտված