Եվա Բաղդասարյանը ներկայացել է գրավիչ կերպարում
ԱյլԴերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրում դերասանուհին կրում է բաց երանգի, համարձակ դեկոլտեով, ուլտրակարճ զգեստ, ինչն ընդգծում է նրա սլացիկ կազմվածքը։ Եվան զգեստը համադրել է ոճային բարձրակրունկների հետ։ Դերասանուհին արձակել է մազերը, ընտրել վառ շպար։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Գեղեցկուհի հայուհի»։