Պակիստանում գործարանի աշխատակիցները դաժանաբար սպանել և հրկիզել են իրենց ղեկավարին (տեսանյութ)
ՏեսանյութերՊակիստանում գործարանի աշխատակիցները սպանել և հրկիզել են իրենց ղեկավարին, ով եկել էր Շրի Լանկայից։ Սպանությունից հետո նրանք մարմինը հրապարակայնորեն այրել են։ Գործարանի աշխատակիցները ղեկավարին մեղադրել են սրբապղծության մեջ: Ոստիկանությունը դեպքի առթիվ ձերբակալել է ավելի քան 100 մարդու։
Պակիստանում արդեն մոտ 100 տարի գործում է մահապատժի պաշտոնական օրենք սրբապղծության համար: Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի տվյալներով՝ ներկայումս Պակիստանի բանտերում պահվում է մոտ 80 մարդ՝ սրբապղծության մեղադրանքով։ Իրավապաշտպանները պահանջում են Պակիստանի կառավարությունից եթե ոչ վերացնել, ապա գոնե մեղմացնել այդ օրենքը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան