Տրանսգենդեր տղամարդուն շփոթել են կնոջ հետ և բռնաբարել գնացքում
ԱյլՄոսկվայում տրանսգենդեր տղամարդուն բռնաբարել են գնացքում, հայտնում է Glavny.tv-ն՝ հղում անելով Mash Telegram ալիքին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տուժողը որոշ ժամանակ հորմոններ է ընդունել ձայնն ու կազմվածքը փոխելու համար։ Օրերս նա եկել էր Մոսկվա՝ ընկերների հետ հանդիպելու։ Տուժողի խոսքով՝ Կուրսկի երկաթուղային կայարանում նա հանդիպել է 22-ամյա տղայի և օգնություն խնդրել Տվերի տոմս գնելու հարցում։ Հետո նրանք միասին նստել են գնացք։ Այնտեղ երիտասարդը սկսել է ոտնձգություններ կատարել նոր ծանոթի նկատմամբ, և նա ստիպված է եղել ընդունել, որ աղջիկ չէ։ Սա միայն գրգռել է տղամարդուն, և նա սեռական հարաբերությունների մեջ է մտել նրա հետ:
Այժմ երիտասարդը պետք է պատասխան տա բռնաբարության համար։ Վերջինս պնդում է, որ հարաբերությունները տեղի են ունեցել փոխադարձ համաձայնությամբ։