Շիրակի մարզում նույնպես բողոքի ակցիա է` անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների մասնակցությամբ
Այս պահին Շիրակի մարզպետարանի դիմաց անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում` կապված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի սկանդալային հայտարարության հետ: Նրանք փակել են մարզպետարանի դիմացի փողոցները և պահանջում են անհապաղ հանդիպում Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ։
Հիշեցնենք, որ այսօր սկանդալային տեսանյութ է տարածվել համացանցում, որտեղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ասում է. «Կներես, ես համարում եմ, որ էդ գերիները չկան»:
Նշենք, որ այս պահին Երևանում անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակ մտնող եւ կառավարության շենքին հարող հատվածը:
Նրանք պահանջում են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա եւ պատասխան տա գերիներին դասալիք անվանելու համար: