Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նոր պատժամիջոցները կարող են ազդել ռուբլու փոխանակման վրա. Bloomberg
Հայկական ՄամուլԱՄՆ-ը եւ նրա եվրոպացի դաշնակիցները դիտարկում են Ռուսաստանի Դաշնության խոշորագույն բանկերի եւ Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը, հայտնել է Bloomberg-ը։
Հստակեցվում է, որ միջոցներ կարող են ձեռնարկվել, եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա։ Ամենահավանական սահմանափակումը կարող է լինել ռուբլու փոխարկումը արտարժույթի, այդ թվում՝ դոլարի։ Արեւմտյան երկրները կարող են նաեւ սահմանափակել ներդրողների՝ երկրորդային շուկայում ռուսական պարտքային պարտավորություն գնելու հնարավորությունը:
«Ամենաարմատական տարբերակը կլինի Ռուսաստանին SWIFT ֆինանսական վճարային համակարգից օգտվելու մերժումը, սակայն դա կվնասի շարքային քաղաքացիներին, ուստի պաշտոնյաներն ավելի հակված են ազդել ռուբլու փոխանակման՝ Ռուսաստանի կարողության վրա», - ասվում է գործակալության հայտարարության մեջ: