Սահակաշվիլին դադարեցրել է բողոքի ակցիան
ՎրաստանՎրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին, ով նախօրեին հայտարարել էր բուժումից հրաժարվելու մասին, դադարեցրել է բողոքի ակցիան, հայտարարել է նրա փաստաբան Դմիտրի Սաձագլիշվիլին։
Այժմ Սահակաշվիլին գտնվում է Գորի քաղաքի զինվորական հոսպիտալում, որտեղ նա բուժվում է բանտում 50-օրյա հացադուլից հետո։ Երեքշաբթի օրը քաղաքական գործիչն ասել էր, որ դադարեցնում է բուժումը։ Պատճառը հիվանդանոցի տնօրինության կողմից նրա հետ տեսակցության սահմանափակումն ու հեռուստացույց դիտելու արգելքն էր։
«Բողոքի ակցիայից հետո՝ երեկ, նրա բուժումը վերսկսվել է։ Նա հեռուստացույց դիտելու հնարավորություն ունի, կարգապահական սահմանափակումները վերացվել են, հետևաբար Սահակաշվիլիի բողոքի բոլոր ձևերն ավարտվել են, նա դեղորայք է ընդունում»,- լրագրողներին ասել է փաստաբանը։