ԱՄՆ-ում արքայազն Հարրիին շփոթել են տոնածառ վաճառողի հետ
ԱյլԱՄՆ-ում արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, հայտնվել են անհարմար իրավիճակում՝ ամանորյա գնումներ կատարելիս։ Սասեքսի դուքսին շփոթել են տոնածառեր վաճառողի հետ, հայտնում է Daily Express-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքում` զույգի տան մոտ գտնվող խանութում։
Ըստ թերթի՝ խանութի երիտասարդ այցելուներից մեկը չի ճանաչել թագավորական ընտանիքի անդամին և հարցրել է, թե «արդյո՞ք նա աշխատում է այստեղ»։
«Մեգանը և արքայազն Հարրին եկան իմ աշխատավայր, և մենք նրանց տոնածառ վաճառեցինք: Շատ տհաճ էր, բայց հետաքրքիր։ Խանութում ուրիշ ընտանիք կար։ Նրանց փոքրիկ որդին վազեց և հարցրեց, թե արդյոք այստեղ է աշխատում: Տղան չճանաչեց արքայազնին։ Անկեղծ ասած, նրանք շատ լավ մարդիկ էին թվում։ Մեգանը բարի կամք դրսևորեց, իսկ Հարրին խոսում էր և իրեն սառը պահում»,- պարբերականը մեջբերում է խանութի աշխատակից Ջեյմս Ալմագերի խոսքերը։