ՔՊ-ն մերժեց հայհոյանքի քրեականացումը չեղարկող «Հայաստան» խմբակցության նախագիծը
Քաղաքական
Իշխանությունը մերժեց «Հայաստան» խմբակցության առաջարկած քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում էր չեղարկել ծանր վիրավորանքի քրեականացումը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին:
Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պարզաբանեց, որ իրենց համար հայհոյանքը և վիրավորանքը անթույլատրելի են.
«Խոսքի ազատությունը և հայհոյանքն իրար հետ որևէ աղերս չունեն: Մեզ համար հայհոյանքը և բռնության խոսքն հավասարապես անընդունելի են, անկախ նրանից՝ թե դա ում դեմ է ուղղված: Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ՀՀ-ում քաղաքական և հանրային այնպիսի մշակույթ ստեղծելու , որտեղ առողջ դիսկուրսը գերակայում է և հայհոյանքը տեղ չունի»,-ասաց Կոնջորյանը:
Արծվիկ Մինասյան ասաց, որ գովելի է , երբ ատելության խոսք չտարածելու կոչեր են հնչում, սակայն պետք է հետևել դրան:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ