Հոլանդիայի իշխանությունները 150 միլիոն եվրո են հատկացրել Ռոտշիլդներից Ռեմբրանդտի կտավը գնելու համար (լուսանկարներ)
Լուսանկարներ
Նիդեռլանդների կառավարությունը նախատեսում է գնել 17-րդ դարի հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտի ինքնանկարը և այդ նպատակով հատկացրել է 150 միլիոն եվրո (170 միլիոն ԱՄՆ դոլար), հաղորդում է BBC-ն։
Կառավարությունը պահանջում է խորհրդարանի հաստատումը Նիդեռլանդների մշակույթի և պատմության համար չափազանց կարևոր համարվող նկարը գնելու համար: Այս գումարին թանգարանային ֆոնդից կավելանա ևս 10 մլն, իսկ Ռեմբրանդտի ասոցիացիայի կողմից՝ 15 մլն եվրո։
Նիդեռլանդները որոշել է նկարը գնել Ռոտշիլդների մասնավոր հավաքածուից այն բանից հետո, երբ Ֆրանսիան հրաժարվեց ինքնանկարը գնելու իրավունքից և թույլ տվեց այն վաճառել բաց շուկայում։
Հոլանդացի նկարչի կտավը 1844 թվականից պատկանում է Ռոտշիլդների ընտանիքի ֆրանսիական մասնաճյուղին։ Ինքնադիմանկարը նկարիչն արել է 30 տարեկանում։ 1636 թվականի նկարում Ռեմբրանդն իրեն ներկայացնում է՝ որպես ութսունամյա պատերազմը գլխավորող դրոշակակիր, որը ավարտվեց 1648 թվականին՝ Նիդեռլանդների անկախությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)