Մայրը գողացել է դստեր ինքնությունը և երկու տարի ժամադրության գնացել նրա փոխարեն
ԱյլՄիսուրիի բնակչուհի Լաուրա Օգլըսբին գողացել է դստեր՝ 22-ամյա Լորեն Էշլի Հեյսի ինքնությունը, հաղորդում է Daily Mail-ը։
2016 թվականին Օգլըսբին ստացել է դստեր սոցիալական ապահովության քարտը, որից հետ նույն անունով վարորդական իրավունք է ձևակերպել իր համար։ Շուտով նա ընդունվել է Միսսուրիի հարավային բապտիստական համալսարան իր դստեր անունով, որից հետո ստացել է կրթական հաստատությունից պահանջված ֆինանսական օգնությունը։ Նույն անունով նա սկսել է աշխատել քաղաքային գրադարանում։ Նշվում է, որ նա ժամադրության է գնացել նաեւ դստեր հասակակիցների հետ։
Օգլըսբին իրեն մեղավոր է ճանաչել, և այժմ պետք է համալսարանին վճարի 17521 դոլար, ինչպես նաև փոխհատուցում վճարի դստերը` վնասի համար։ Բացի այդ, նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման՝ ինքնությունը գողանալու համար:
Նշվում է, որ նա երկար տարիներ չի շփվել դստեր հետ։ Ոստիկանության տվյալներով՝ կինը փախել է ընտանեկան բռնությունից, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում։