«Այն, որ ՀՀ-ն բազմիցս պաշտոնական մակարդակում հայտարարել է, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք։ Դրանք հիմնված են կոնկրետ փաստական տվյալների վրա։ Այդ զինված ուժերն ու անձինք պետք է ՀՀ սուվերեն տարածքից հեռանան, դա միանշանակ է: Թե կոնկրետ որ հատվածում են նրանք հատել ՀՀ սուվերեն տարածքը, կարծում եմ՝ այդ հարցի հետ կապված պետք է դիմել համապատասխան մարմիններին, որպեսզի քարտեզի տեսքով այդ ինֆորմացիան ձեզ տրամադրվի: Ես մասնագիտացված չեմ, բավարար տեղեկացված չեմ տեղադիրքերի հետ կապված», - նշեց Աղաջանյանը՝ հավելելով, որ այս պահին քննարկման փուլում է նաեւ հարցը, թե որ քարտեզներով է արվելու սահմանազատումն ու սահմանագծումը:
Անդրադառնալով հարցին, թե մամուլի հրապարակումներ կան, թե Իրանը, Վրաստանը և Ադրբեջանը պայմանավորվածություններ են ձեռք բերել Սև ծովից Պարսից ծոց երկաթուղային-ավտոմոբիլային ճանապարհների շինարարության համար, և այդ դեպքում ՀՀ-ն ինչ պետք է անի, լուսանցքում չհայտնվելու համար, Աղաջանյանը պատասխանեց.
«Այդ տեղեկատվությունը, որքանով տեղյակ եմ, հաստատված չէ, հետևաբար՝ չհաստատված տեղեկատվությանն արձագանքնելը ժամանակի վատնում է»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ