Ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու մարդատար Газель-ը. կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Գալշոյան և Թևոսյան փողոցների խաչմերուկում՝ կամրջի հարևանությամբ, բախվել են Գառնի-Երևան թիվ 266 երթուղին սպասարկող Ռաֆայել Թադևոսյանի վարած Газель մակնիշի միկրոավտոբուսն ու Միշա Խատոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Կայքի տեղեկություններով՝ 2 վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. Mercedes-ի վարորդը եղել է ոչ սթափ։
Վթարն էլ հայտնաբերել են պարեկները, քանի որ վթարից հետո Mercedes-ի վարորդի համար եկած ինչ-որ անձինք փորձել են մեքենան հեռացնել դեպքի վայրից, սակայն դա նրանց չի հաջողվել. պարեկները, ինչպես ժողովուրդն է ասում, «օդում բռնել են»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ