Վառվել են Թբիլիսիի գլխավոր տոնածառի լույսերը
ՎրաստանԹբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց երեկ` դեկտեմբերի 10-ին վառվել են քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Արարողությունն ուղեկցվեց քաղաքապետարանի կազմակերպած համերգով, այսպիսով սկիզբ տրվեց Թբիլիսիի տոնական միջոցառումներին: Միջոցառմանը մասնակցեցին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այս մասին գրել է Aliq.ge-ն։
Հատկանշական է, որ Ռուսթավելիի պողոտան միջոցառման սկզբից փակվել էր մի քանի ժամով, մարդկանց մեծ հոսքի պատճառով ճանապարհային երթևեկությունը կաթվածահար էր եղել: Պանդեմիայի պայմաններում, մարդկանց մեծաքանակ կուտակումներ էին մետրոյի կայարանների մուտքերի մոտ ևս:
Այսօրվանից նաև երեկոյան ու գիշերային ժամերին ամանորյա լույսերով զարդարված կլինի ողջ քաղաքը:
Նշենք, որ դեկտեմբերի 24-ից Թբիլիսիի Օրբելիանիի հրապարակում կբացվի «ամանորյա գյուղը» ու կշարունակի գործել մինչև հունվարի 14-ը: