Փյունիկ-Արարատ հանդիպումն ընդհարման պատճառով ուշ է մեկնարկել
Սպորտ
Հայաստանի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը մեկնարկեց նախատեսվածից չորս րոպե անց։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը:
Թիմերի դաշտ դուրս գալու պահին «Արարատի» լեգեոներներից մեկը՝ Յակուբա Սիլուեն, որն ընդգրկված չէր մեկնարկային կազմում, անհասկանալի պատճառով դուրս էր եկել խաղադաշտ։
Հարձակվող Սերժ Դեբլեն փորձում էր համոզել վերջինիս՝ լքել խաղադաշտի սահմանները։ Ի վերջո, ստադիոնի անվտանգության աշխատակիցների ջանքերի շնորհիվ «Արարատի» լեգեոները լքեց խաղադաշտը, և հանդիպումը մեկնարկեց սպասվածից մի փոքր ուշ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում