Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Իրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Ռուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ԿԸՀ-ն մերժեց Նարեկ Կարապետյանի հարցով դատախազության միջնորդությունը Ադրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնում 

Վահրամ Դումանյանն ու Քրիստինե Վայգանդը քննարկել են ԿԳՄՍՆ-ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցեր

Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը:

Պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նախարարը շնորհավորել է Քրիստինե Վայգանդին և ընդգծել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությամբ իրագործվող ծրագրերի կարևորությունը, որոնք բխում են հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների քաղաքականությունից: Հանրակրթության ոլորտի մարտահրավերներին լավագույնս արձագանքելու և առկա խնդիրները լուծելու համատեքստում Վահրամ Դումանյանը երկու կառույցների միջև արդյունավետ համագործակցությունն առավել խորացնելու պատրաստակամություն է հայտնել: Նախարարը փաստել է, որ ներկայում ԿԳՄՍ ոլորտներում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ՝ մասնավորապես մատնանշելով «Հանրակրթության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները և Կրթության զարգացման ռազմավարության նախագիծը։

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդն իր հերթին նշել է, որ կրթության ոլորտն այն հիմնական չորս ուղղություններից մեկն է, որն առաջիկա չորս տարիների համար ամրագրվել է ՀՀ կառավարության հետ համագործակցության շրջանակում։ Նա շեշտել է, որ ԿԳՄՍՆ-ի հետ առկա է երկարամյա և արդյունավետ համագործակցության փորձ՝ ընդգծելով, որ նախարարության համակարգման ոլորտներն իրավամբ շատ լայն են՝ նախադպրոցական կրթությունից մինչև գիտություն, մշակույթ, սպորտ և երիտասարդություն։ Քրիստինե Վայգանդը փաստել է, որ ներկայում ԿԳՄՍ նախարարությունն ակտիվորեն գործակցում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ «Գլոբալ գործընկերությունը կրթության ոլորտում» (GPE) ծրագրի շրջանակում, որի նպատակը հանրակրթության ոլորտի բարեփոխումներին աջակցելն է՝ համախմբելով միջազգային գործընկեր կառույցներին, քաղաքացիական հասարակությանը և մասնավոր հիմնադրամներին:

Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել կրթության շարունակականության և հեռավար կրթության ապահովման գործում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի բովանդակային և տեխնիկական աջակցությունը՝ մատնանշելով ԿՏԱԿ-ում ստեղծված նկարահանման տաղավարի կահավորման և տեսադասերի պատրաստման  գործընթացը։ Նա նաև ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը նախադպրոցական այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելների ներդրման առումով։ Անդրադառնալով GPE-ի շրջանակում համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունները կօգնեն, որ հանրակրթության բարեփոխումները լինեն փաստահեն՝ որպես օրինակ բերելով նոր չափորոշիչների կարևոր բաղադրիչ հանդիսացող գնահատման համակարգը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն իր հերթին ընդգծել է «Գլոբալ գործընկերությունը կրթության ոլորտում» (GPE) ծրագրի և Կրթության զարգացման ռազմավարության կապը՝ հավելելով, որ ՀՀ կառավարության գործողությունների պլանում ամրագրված ռազմավարության նախագիծն առաջիկայում կքննարկվի զարգացման գործընկերների հետ։

Անդրադառնալով փոքրաթիվ և սահմանամերձ համայնքներում որակյալ կրթության հասանելիությանը՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ դա լրջագույն խնդիր է, որի լուծման նպատակով ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել մի շարք գործընթացների իրականացմանը, օրինակ՝ հանրակրթական ուսումնական այն հաստատություններում, որտեղ առկա է ուսուցիչների պակաս, այս  ուսումնական տարվանից փորձնական կարգով մեկնարկել է 18 մենթոր դպրոցների առաջատար ուսուցիչների կողմից հեռավար ուսուցման գործընթացը: ԿԳՄՍ նախարարը մատնանշել է նաև մյուս փոփոխությունը, այն է՝ Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերի համար հաստատվել է կրթական ծառայությունների ապահովման ծրագիր, որով նախատեսվում է կրթական նոր մոդելի գործարկում:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև համընդհանուր ներառականության, ուսուցիչների վերապատրաստման, ոչ ֆորմալ կրթության և երիտասարդության, ինչպես նաև կրթությունից դուրս մնացած երեխաների վերաբերյալ մի շարք հարցեր։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրականում հնարավորություն ունենք մեր հարևանների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ նախագահԹբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանըՀայաստանից ավելի քան 22 հազ. վարդ թույլ չի տրվել բերել Վրաստան ֆիտոսանիտարական պատճառներովՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայությանՀուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ Թրամփը կոշտ քննադատել է Իսպանիային և կոչ արել դադարեցնել առևտուրըԻրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից լավ լուր․ նոր հնարավորություններ՝ հայ զինվորականների համար Հաղթանակ թաղամասից հիվանդանոց է տեղափոխվել 3 քաղաքացի. նրանց կյանքը հաջողվել է փրկել ՖԻՖԱ-ն կքննարկի Ռուսաստանի վերադարձը միջազգային ֆուտբոլ Զելենսկու նախկին մամուլի քարտուղարը քննադատել է Ուկրաինայի իշխանություններին Թրամփի հայտարարություններից հետոՔսենիա Սոբչակը հայտնել է իր Telegram ալիքների կոտրման մասինՄոստովոյը Մեսսիին անվանել է ֆուտբոլային հանճարԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի՝ 106 թեկնածուների գրանցումը Bloomberg․ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Եվրոպայից պահանջել է ավելի շատ հարգել ԱՄՆ-ինՀունաստանը խնդրել է, որ Թուրքիային F-35-ներ վաճառելիս հաշվի առնվեն իր շահերըՌուբեն Մելիքյանը հեռացվում է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ» Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Թուրքիան կիսում է Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի հարցումReuters. Թրամփը Անկարայում չի խոսել Իրանի հետ հրադադարի դադարեցման մասինԴոլարի ու եվրոյի փոխարժեքներն նվազել են Գաղութների և ՔԿՀ-ների խոհարարները ներկայացրել են իրենց լավագույն ուտեստներըԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Ուկրաինան հայտնել է Մոնակոյի ահաբեկչության գործով կասկածյալի երկիր մուտք գործելու մանրամասներըԻրանը հայտարարել է, որ պատրաստում է պատասխան քայլեր ԱՄՆ-ի դեմԿԸՀ-ն մերժեց Նարեկ Կարապետյանի հարցով դատախազության միջնորդությունըԷրդողանը ժպտացել է՝ տեսնելով Մակրոնին արևային ակնոցով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովումԱդրբեջանը ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ է անցկացնումՄիջադեպ՝ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել դանակահարված 3 քաղաքացիՈւկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը մեկնաբանել է Վիշնևոյեում զինամթերքի պայթյունըՄարիա Կարապետյանը ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահԼատվիայի օլիմպիական կոմիտեն քննադատել է ռուս մարզիկների վերադարձի վերաբերյալ ՄՕԿ-ի որոշումըՌԴ-ում արձագանքել են Մոսկվայից բխող սպառնալիքի մասին Ռյուտեի հայտարարությանը Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ. Դանիա Փորձագետը նշել է, թե որ դեպքում Մարին Լը Պենը կարող է հաղթել Ֆրանսիայի նախագահական ընտրություններումՔաղաքացիական հասարակությունը պահանջում է անկախ փորձաքննություն՝ պարզելու էգ առյուծի անկման պատճառըՀԷՑ-ի վերաբերյալ հնչեցված հարցերին ի պատասխան երեք «ուժեղ սուտ» է ասվել. ՊետրոսյանՏուվայում անհետացած 12-ամյա երկու աղջիկների որոնումներին ներգրավվել է ավելի քան 700 մարդԱրմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել էBloomberg. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարող է չկայանալ 2027 թվականինՍրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն ենԱլերգիայի պատճառը միայն գենետիկան չէ. բժիշկը բացատրել էԳագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվելBrent տեսակի նավթի գինը գերազանցել է 79 դոլարը՝ հասնելով վերջին շաբաթների առավելագույնինԹրամփ. Իրանի հետ հրադադարն այլևս չի գործումԶելենսկին հայտնել է Իտալիայի վարչապետ Մելոնիի հետ կարևոր հանդիպման մասինՍա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականըԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնագիրն այլևս ուժի մեջ չէԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցելBloomberg․ ՆԱՏՕ-ի 2027 թվականի գագաթնաժողովի անցկացումը հայտնվել է անորոշության մեջ
Ամենադիտված