Կինը պարզել է ամուսնու դավաճանության մասին` թերթում հայտարարություն կարդալով
Ժամանց
ԱՄՆ-ից մի կին տեղական թերթերից մեկում գովազդ կարդալուց հետո պարզել է, որ ամուսինը դավաճանում է իրեն, գրում է The Sun-ը։
Ինչպես պատմել է ամերիկուհին, ամուսնու հետ հարսանիքի տասներորդ տարեդարձից մեկ շաբաթ առաջ գրասենյակում նստած թերթ էր կարդում։ Թերթում կինը հանդիպել է մի սյունակի, որը հրապարակում էր քաղաքի նորածինների թվի ամփոփագիրը։
«Այնտեղ հայտնում էին ծնողների անունները, երեխայի սեռը, ծննդյան տարեթիվը և հիվանդանոցի համարը»,- հիշում է ամերիկուհին։
Անսպասելիորեն նորածին ծնողների մեջ կինը տեսել է ամուսնուն: Ամուսինը բավականին հազվագյուտ և անսովոր անուն ունի, ուստի սա ահազանգել է ամերիկուհուն, և նա որոշել է հետաքննություն սկսել:
Կինը մուտք է գործել այդ հիվանդանոցի կայք՝ ակնկալելով, որ երեխայի դուրս գրվելու ժամանակ արված լուսանկարներ պետք է լինեն։ Որոնման տողում ամուսնու և երեխայի անունները մուտքագրելուց հետո նա ամուսնու մասնակցությամբ կադր է հայտնաբերել։
«Պարզվեց, որ դեռ մեկուկես տարի առաջ նրանք դուստր են ունեցել։ Այսպես իմացա, որ ինձ խաբում են»,- ամփոփել է կինը։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան