Սյունիքի մարզում 60-ամյա վարորդը բեռնատարով կողաշրջվել է, ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 60-ամյա Սեդրակ Հ-ն իր վարած Mitsubishi Kanter Fuso մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 203 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է մեքենայի կառավարումը և կողաշրջվել ճանապարհի աջակողմյան ուղեմասում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Սեդրակ Հ-ն և ուղևոր՝ Երևանի բնակիչ, 57-ամյա Լ. Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի Աղիտուի զինվորական հոսպիտալ։
Կայքի տեղեկություններով վիրավորներն ամուսիններ են։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ