Քայլի Ջենների տան մոտ ձերբակալվել է նրան ամուսնության առաջարկ անել ցանկացող երկրպագուն
ԱյլԵրկրպագուն բերման է ենթարկել Քայլի Ջենների տանը. երկրպագուն պատրաստվում էր ամուսնության առաջարկ անել ռեալիթի հեռուստաաստղին, գրում է TMZ-ն:
Ըստ կայքի՝ ոստիկանությունը Ջենների տուն է կանչվել դեկտեմբերի 9-ին։ Նրանց պատմել են, որ 23-ամյա տղան Ջեններին փնտրելու նպատակով անցել է ցանկապատի վրայով և թակել տան դուռը։
Սակայն, նա սխալ տան դուռ է թակել. Ջենների առանձնատունը գտնվում էր հարեւանությամբ։
Երիտասարդն իր հետ ծաղկեփունջ է ունեցել։ Նա բացատրել է, որ ցանկանում է սեր խոստովանել 24-ամյա Քայլիին ու խնդրել նրա ձեռքն ու սիրտը։
Երիտասարդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ներթափանցման համար։
Այս դեպքից մի քանի ամիս առաջ էլ մի երկրպագու մոտեցել էր Քայլի Ջենների քրոջ՝ ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանի տանը և նրա համար փաթեթ թողել՝ ադամանդե նշանադրության մատանիով և հակաբեղմնավորիչ հաբերով։