Ալիևն ու Միշելը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը.
ԱդրբեջանԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն ու սահմանագծմանը վերաբերող հարցեր։
Երեքշաբթի օրը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ալիևը հանդիպել է ԵՄ խորհրդի նախագահ Միշելի հետ, հաղորդում է ադրբեջանական պետության ղեկավարի կայքը։
«Հանդիպմանը նշվել է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Բացի այդ, ընդգծվել է ԵՄ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Նախագահ Ալիևը շնորհակալություն է հայտնել Միշելին՝ այս խնդիրների լուծման գործում ունեցած ներդրման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ալիևն ու Միշելը մտքեր են փոխանակել նաև ԵՄ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների առաջիկա եռակողմ հանդիպման վերաբերյալ։
«Զրույցի ընթացքում քննարկվել են նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցեր։ Միևնույն ժամանակ մտքերի լայն փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանում հաղորդակցությունների բացման, հումանիտար հարցերի և այլ թեմաների շուրջ»,- հայտնում է պետության ղեկավարի կայքը։