Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքը Շաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր է ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է 6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումը Բրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է 437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է 

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից դադարեցնել քրեական հետապնդումները Հայրենիքի նվիրյալների հանդեպ․ ազատամարտիկների հայտարարությունը

Հասարակություն

Արցախյան պատերազմի մասնակից ջոկատները տարածել են հայտարարություն, որում պահանջում են ազատել կալանավորված Աշոտ Մինասյանին։

«Մենք՝ ներքոստորագրյալ կամավորական ջոկատների մարտիկներս, խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող  անհիմն քրեական հետապնդումներն արցախյան երեք պատերազմների մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ  Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ։

ՀՀ ներկայիս իշխանությունները բացարձակ անընդունելի պատճառաբանությամբ իրականացնում են ակնհայտ պարտվողական քաղաքականություն. այլևս անսքող մտադրությամբ Սյունիքի տարածքից թշնամուն հանձնելու, աշխարհի պետությունների կողմից ճանաչված  սուվերեն Հայաստանին պատկանող, անփոխարինելի նշանակություն ունեցող հողային տարածքներ:

Տվյալ իրավիճակում, միանգամայն պարզ է, որ իր ողջ կարողություններով հայրենիքին նվիրված հրամանատարը կարող է արգելք հանդիսանալ  այս հակահայ ծրագրի իրականացման համար, ուստի Աշոտ Մինասյանին մեկուսացնում են՝ որպես «վտանգավոր տարրի»: Մենք նվազագույն կասկած իսկ չունենք, որ հրամանատար  Մինասյանի կալանավորումը պարզ շարունակությունն է այն քաղաքականության, ինչի արդյունքում տևականորեն անազատության մեջ են գտնվում ամենքիս հայտնի Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, այլ նվիրյալներ:

«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը, ով մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ, դեկտեմբերի 1-ին անհիմն վճռով կալանավորվել է։ Կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատախազությունը Ազգային Անվտանգության ծառայությանը ներկայացրել էր դեռևս մեկ տարի առաջ` 2020 թվականի նոյեմբերին, սակայն մերժվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հանցակազմի բացակայության պատճառով, զենքի և ռազմա-
մթերքի հետ Աշոտ Մինասյանի կապը չհաստատվելու հիմքով:

Հարուցված գործի և կալանավորման վերաբերյալ Աշոտ Մինասյանը նույնպես դիրքորոշում է հայտնել, որում հստակորեն փաստել է, որ  իրեն հետապնդելու  և մեկուսացնելու նպատակը պայմանավորված է Սյունիքում տեղի ունեցող ներկա գործընթացներով:

Մենք լա՛վ ենք ճանաչում Աշոտ Մինասյան հրամանատարին՝  նվիրյալ ու անբասիր հայորդուն, ում  հետ պատիվ ենք ունեցել  արցախյան դժնդակ պատերազմների օրերին  մաքառել  միևնույն խրամատում, միևնույն ճակատում,  միևնույն նպատակի համար:

Ուստի, առաջնորդվելով հրամանատար Մինասյանի հանդեպ ունեցած մեր բացառիկ հարգանքով, մենք՝ կամավորական ջոկատների մարտիկներս, դարձյալ և կրկին   դատապարտո՛ւմ ենք Աշոտ Մինասյանի հանդեպ կիրառվող դատական անհիմն վճիռները և պահանջում ենք ՀՀ իշխանություններից ի վերջո խոհեմություն ցուցաբերել և դադարեցնել քրեական հետապնդումները Հայրենիքի նվիրյալների հանդեպ:

Համոզված ենք և երաշխավորում ենք, որ Աշոտ Մինասյանը չի թաքնվի, չի խոչընդոտի քննությանը և չի կատարի օրենքով արգելված որևէ արարք:

1. Թալինի կամավորական ջոկատ
2. Գավառի արցախյան պատերազմի վետերանների միություն
3. Արմավիրի  «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ
4. Վարդենիսի կամավորական ջոկատ
5. Մարտունու հատուկ գնդի 5-րդ առանձնակի գումարտակ
6. Վայքի կամավորական ջոկատ
7. Եղեգնաձորի կամավորական ջոկատ
8. Գորիսի ԵԿՄ  «Հայոց մարտիկներ» ջոկատ
9. Գորիս – Քոլատակի «Մխիթար Սպարապետ» կամավորական ջոկատ
10. Արցախի Շահումյանի շրջանի «Էրքեջ» ջոկատ
11. Աբովյանի ՀԱԲ –ի  Արցախի բաժանմունքի առանձնակի գումարտակ
12.«Նիկոլ Դուման» կամավորական ջոկատ»,- ասվում է հայտարարության մեջ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խեցիներից՝ մեծ սկանդալ․ Veronica Beard-ը հերքում է դիզայնի կրկնօրինակման մեղադրանքըՇաբաթների անկումից հետո՝ շրջադարձ․ բիթքոյնը կրկին 61 հազարից վեր էՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանի հեռացման հարց չեն դնում BBC-ի նախկին աստղի մասին ֆիլմը սկանդալ է առաջացրել․ կառավարությունն արձագանքել է6,3 միլիարդի հաքերային հարվածից հետո․ Binance-ը վերացրել է սահմանափակումըԲրեդ Փիթը վերադարձել է․ Տարանտինոյի հերոսն այս անգամ Ֆինչերի ֆիլմում է437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս
Ամենադիտված