Կապիտուլյանտը ո՛չ դաշնակիցներ ունի, ո՛չ թիմակիցներ, բոլորիդ ծախելու է. Հայկ Մամիջանյան
Քաղաքական
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, բարձրագույն դատական խորհրդի դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցներն իրենց բողոքն են հայտնում «քաղաքական բռնաճնշումների» դեմ:
«Այս պահին կապիտուլյանտի ղեկավարծ թիմը փորձում է ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանում ցանկանում են ավտորիտար ռեժիմ հաստատել: Հեղափոխությունից հետո կապիտուլյանտն ու իր որոշ տարբեր տրամաչափի մանկլավիկներ փորձում էին ներկայացնել, որ սա ժողովրդավարության հաղթանակ է, ՏԻՄ ընտրություններում գրանցել է այս ինչ, այս ինչ տեղերում պարտություններ: Բոլորը պետք է գիտակցեն, որ պարտությունից հետո իրենք դիմում են ամենաստոր քաղաքաքրեական գործերի միջոցով ժողովրդի կողմից ընտրված ՏԻՄ ընտրված առաջնորդների նկատմամբ ռեպրեսիաների»,- ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նա նշեց, որ Հայաստանում մեկ անձի իշխանություն է. «Մի բռնապետի, բռնատերի, տնազի իշխանություն է: Մենք եկել ենք առաջինը, որ ասենք նման գործընթացներ թույլ չենք տալու իրականացնեն: Երկրորդը՝ բոլոր այն մարդիկ, որոնք հիմա փորձում են մնալ կապիտուլյանտի կողքին թո՛ղ Երևանի օրինակը իրենց համար դաս լինի. ինքը ո՛չ դաշնակիցներ ունի, ո՛չ թիմակիցներ, բոլորիդ ծախելու է, որքան շուտ կանգնեք արժանապատիվ քաղաքացիների կողքին, այնքան լավ»,- նշեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ որոշ համայնքներում, որտեղ ՔՊ-ն 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել եւ հնարավոր է համայնքապետ ընտրվի այլ ուժի ներկայացուցիչ, մյուս թեկնածուների նկատմամբ իշխանությունը տարբեր տեսակի ճնշումներ է բանեցնում՝ սկսած ինքնաբացարկ հայտնելու պահանջից վերջացրած կալանավորումներով:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ