Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) 

Յուրայիններից ո՞վ կդառնա Նիկոլ Փաշինյանի հաջորդ «զոհը»

Վերլուծական

Երևանի քաղաքապետարանի շուրջ ծագած կրքերը չեն մարում: Ինչպես գիտենք՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է անվստահություն հայտնել գործող քաղաքապետին և երեկ երեկոյան վերջապես ներկայացրել է նաև այն հիմնավորումը, որի հիման վրա էլ սկսվել է այս գործընթացը: Պարզվում է` Մարությանից որոշել են ազատվել, քանի որ վերջինս չի կատարել նախընտրական շրջանում տված իր խոստումները և չի վերացրել համակարգային կոռուպցիան քաղաքապետարանից:

Եթե հենց սա է Մարությանին հեռացնելու իրական պատճառը, ապա պետք է փաստել, որ այս հոդվածով աշխատանքից պետք է ազատված լիներ ՔՊ-ական պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը:

Դիցուք՝ Էջմիածնի քաղաքապետը խոստանում էր քաղաքից մաքրել կրիմինալը: Գրեթե յուրաքանչյուր օր լուր է ստացվում Էջմիածնում տեղի ունեցող կրիմինալ ռազբորկաների, զոհերի և տուժածների մասին: Էջմիածնում նույնիսկ մի շարք բողոքի ակցիաներ կազմակերպվեցին` ընդդեմ Գասպարյանի. քաղաքացիները դժգոհում էին նրա կառավարումից և վերաբերմունքից:

Ամիսներ առաջ պարզ էր դարձել, որ վարչապետի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար, այսօր արդեն պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը պետական տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար ավելի քան 500 հազար դոլար է փոխանցել իր մտերիմներին պատկանող ընկերություններին։ Միջոցառումներ կազմակերպելու համար մրցույթ չի անցկացվել, և վարչապետի աշխատակազմը մեկ անձից է գնում կատարել։

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը` Կոտայքի թեմի առաջնորդի որդին, իր անձնական հաշվեհամարին ունի ավելի քան 110 հազար դոլար, իր կինը 10 հազար դոլար արժեցող թանկարժեք զարդեր է գնում և սա այն դեպքում, երբ նա 28 տարեկան է, նախկինում միայն պետական պաշտոններ է զբաղեցերել և ինչպես ինքն է հավաստում` բիզնեսով երբեք չի զբաղվել։ Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե որտեղից այդքան կարողություն, երիտասարդը հայտարարեց, որ պարտավոր չէ հաշվետու լինել հանրությանը, իսկ բարձրացված աղմուկից հետո ասաց, որ իր կարողությունը գոյացել է քեռիների և ՌԴ-ում «խոպան» գնացած բարեկամների նվիրատվությունների արդյունքում։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստանում էր հորդացող ներդրումներ և երկնիշ տնտեսական աճ: Բացի այդ, նրա ղեկավարած կառույցում այս ընթացքում կոռուպցիայի մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել:

Արմավիրի նախկին մարզպետ, արդեն փոխվարչապետի պաշտոնը ստանձնած Համբարձում Մաթևոսյանը խոստանում էր  անկատար խոստումներ չթողնել, այնուհետև ինքն էլ խոստովանել էր, որ տված խոստումների մեծ մասը դեռևս չի հասցրել իրականություն դարձնել :

Դիցուք՝ Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային 1-ին եւ 3-րդ շենքերի բնակիչների խնդիրը արդեն երկար տարիներ է՝ չի լուծվում: Բնակիչները հույս ունեին, որ հեղափոխությունից հետո, նոր իշխանությունները մի բան կանեն: 4-րդ կարգի վթարային այս շենքերում 22 ընտանիք է բնակվում, գրեթե բոլոր ընտանիքներում անչափահաս երեխաներ կան, իսկ շենքն, ըստ ԱԻՆ-ի, անգամ նորոգման ենթակա չէ, էլ ուր մնաց, թե բնակվելուն պիտանի լինի: Ամիսներ առաջ բնակիչները բողոքի ցույցեր էին անում կառավարության մոտ, մայիս ամսին անգամ համայնքի դպրոցի մուտքն էին փակել: Համբարձում Մաթեւոսյանը խոստացել էր խնդիրը լուծել: Խոստացել էր և ինչպես շատ հաճախ պատահում էր հին և բարի ժամանակների չինովնիկների հետ…մոռացել էր: Մարզպետը նաև խոստացել էր լուծել չմշակվող հողերի հարցը, մինչդեռ այսօր Արմավիրի մարզում կա դեռ շուրջ 21000 հա հողատարածք, որոնք չեն մշակվում: ՏԻՄ վերջին ընտրություններից օրեր առաջ էլ մարզպետի որոշումով շուրջ 20 միլիոն դրամի սոցիալական օգնություն է բաժանվել:

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը խոստանում էր լայնածավալ ներգաղթ կազմակերպել, հետո ինքն էլ հետ կանգնեց իր խոստումից: Սփյուռքի հետ հարաբերությունների կարգավորման փոխարեն ստացանք այդ հարաբերությունների տոտալ ձախողում: Իսկ համակարգային կոռուպցիայի մասին շշուկներն սկսեցին գնալ այն բանից հետո, երբ շուրջ մեկ տասնյակ աշխատակիցներ առանց որևէ հիմնավորման վարչապետի որոշումով ազատվեցին սույն կառույցից:

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը պաշտոնը ստանձնելիս խոստանում էր նոր վերելքների հասցնել հայկական ավիացիան: Վերելքը՝ ԵՄ սև ցուցակում հայտնվելն էր և երկինքը՝ ադրբեջանական օդանավերի համար բացելը: Ինչ վերաբերվում է կոռուպցիային, ապա բավ է միայն նշել, որ կոմիտեն մինչ օրս աուդիտ չի անցել և գործընթացը դոփում է տեղում:

Ստացվում է, որ Փաշինյանի և ՔՊ-ի տրամաբանությամբ այս բոլոր պաշտոնյաները պետք է հեռացվեն զբաղեցրած դիրքերից և ընդհանրապես համարվեն՝ անհուսալի տարրեր, քանի որ նրանք նույնպես արել են այն, ինչը մեղսագրվում է Հայկ Մարությանին: Եթե ՔՊ-ի տարածած հայտարարության մեջ իշխանություններն անկեղծ ձևակերպումներով են հանդես եկել, ապա պետք  է ապացուցեն դա՝ պատժելով և հեռացնելով նաև վերը նշված պաշտոնյաներին, հակառակ դեպքում` կապացուցվի, որ այս դրվագում գործ ունենք բացառապես քաղաքական նպատակահարմարության հետ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմը
Ամենադիտված