Ավտոմեքենան բախվել է պատին. պայմանագրայինները տեղափոխվել են հիվանդանոց
Հասարակություն
Դեկտեմբերի 18-ին, ժամը 00։03-ի սահմաններում, Երևանի Նորագավիթի վերջնամասում՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտակայքում, «Mercedes-Benz GLS 500» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մեքենայի վարորդը հոսպիտալացվել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վիրավորները ծառայում են ՀՀ Ն N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ