Նորածնին գրիպի փոխարեն սխալմամբ պատվաստել են COVID-19-ի դեմ
Ժամանց
Հարավային Կորեայում 7 ամսական երեխային գրիպի փոխարեն սխալմամբ պատվաստել են COVID-19 պատվաստանյութով, հաղորդում է Yonghap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սեոնգնամ քաղաքի տեղական իշխանություններին։
Սեուլից հարավ գտնվող այս քաղաքում պարզվել է, որ երեխային ներարկել են Moderna կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չափահասի չափաբաժին: Այն նախատեսված էր երեխայի մոր համար։
Երեխային հինգ օրով հոսպիտալացրել են, բայց կողմնակի ազդեցություն չի նկատվել։ Միաժամանակ, երեխայի ծնողները հայց են ներկայացրել մանկաբույժի դեմ՝ պնդելով սխալ ներարկման համար փոխհատուցում վճարել։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ