«Երանի 2022-ը լինի խաղաղության եւ հաջողությունների տարի»․ Զարուհի Բաբայան (լուսանկար)
ԱյլԵրգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ձմեռային կերպարը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում հրապարակված կադրում տաղանդավոր երգչուհին կրում է սեւ բլուզ, նույն երանգի կաշվե տաբատ, որոնք համադրել է բաց երանգի, ոճային երկարաճիտների հետ։ Զարուհին արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախընտրել նվազագույն շպար։
«Երանի 2022-ը լինի խաղաղության եւ հաջողությունների տարի», - գրել է նա։