«Ռոման» մեծ առավելությամբ հաղթեց «Ատալանտային»
Սպորտ
Իտալիայի առաջնության 18-րդ տուրում «Ռոման» Բերգամոյում հյուրընկալվեց «Ատալանտային»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 4։1 հաշվով։
Արդեն առաջին րոպեին խաղի հաշիվը բացեց անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը։ 27-րդ րոպեին իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոն կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում կոլումբացի հարձակվող Լուիս Մուրիելը կրճատեց տարբերությունը։
72-րդ րոպեին իտալացի Ջանպյերո Գասպերինիի գլխավորած թիմին երրորդ գոլը խփեց անգլիացի պաշտպան Կրիս Սմոլինգը։ 82-րդ րոպեին Թեմի Աբրահամը ձեւակերպեց դուբլ։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 88-րդ րոպեին։
«Ռոման» 31 միավորով 5-րդն է, «Ատալանտան» երրորդն է՝ 37 միավոր։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում