Խոզուկ նկարչի կտավն աճուրդում ռեկորդ է սահմանել (տեսանյութ, լուսանկարներ)
ԱյլՀարավային Աֆրիկայից հայտնի խոզ-նկարիչ Փիգկասոյի «Վայրի և ազատ» նկարը վաճառվել է 26572 դոլարով: Այս մասին գրում է Daily Mail-ը։
Խոզուկը արվեստի գործը ստեղծել է մի քանի շաբաթվա ընթացքում կապույտ, կանաչ և սպիտակ ակրիլային ներկերով։
Նրա սեփականատեր Ջոան Լեֆսոնը պնդում է, որ պարզապես ցանկացել է աշխարհին պատմել իր սիրելիի տաղանդի մասին։
«Ես ուզում էի, որ Փիգկասոն ստեղծեր այն, ինչը նախկինում երբեք չէր արել: Հսկայական, աներևակայելի մեծ կտավ, որը կարող է մարտահրավեր նետել կենդանիների կողմից ստեղծված արվեստի գործի ներքին արժեքին», - ասել է նա:
Կտավը բաժին է հասել գերմանացի կոլեկցիոներ Պետեր Էսսերին։