Երևի նրան սխալ տեղեկություններ են հասել, որ ես այլանդակ եմ կամ միգուցե իրո՞ք այլանդակ եմ, ես չգիտեմ. Հովիկ Աղազարյան
Քաղաքական
Երևի նրան սխալ տեղեկություններ են հասել, որ ես այլանդակ եմ կամ միգուցե իրո՞ք այլանդակ եմ, ես չգիտեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության պատգամավոր Հովիկ Աղազարյանը` անդրադառնալով ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի` այսօր իր հասցեին արված մեկնաբանությանը:
«Ես՝ ի տարբերություն նրա, նրա մասին բարձր կարծիքի եմ: Երևի նրան սխալ տեղեկություններ են հասել, որ ես այլանդակ եմ կամ միգուցե իրո՞ք այլանդակ եմ, ես չգիտեմ: Կամ նրա չափանիշներով եմ ես այլանդակ: Բայց ես նրա մասին բարձր կարծիքի եմ՝ որպես հայ մարդու, նաև ինչ-որ տեղ որպես քաղաքական գործչի»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր դիտարկմանը, թե այս խորհրդարանի պատգամավոր Հովիկ Աղազարյանին շատ հաճախ իր հետ են համեմատում, արդյոք ինքը նմանություն տեսնում է իրենց մեջ, Գալուստ Սահակյանը պատասխանել էր. «Գիտեք, յուրաքանչյուր մարդու պիտի տանեն, մի այլանդակի հետ համեմատեն, Գալուստ Սահակյանը մնում է Գալուստ Սահակյան»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ