Դարակերտում կաթսայատան պայթյունի և հրդեհի հետևանքով ջերմոց է այրվել
Արտակարգ Պատահար
Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 18-ին, ժամը 21։24-ին ահազանգ է ստացել, որ Դարակերտ գյուղում՝ կաթսայատանը, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ ՀՀ ԱԻՆ-ի նախնական տվյալների՝ ջերմոցի (100 քմ) կաթսայատանը տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել․ փլուզվել են կառուցատարրերը (մոտ 80 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:45-ին, մարվել` 23:47-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը և գույքը՝ մասամբ: Կոտրվել են ջերմոցի ապակիները (մոտ 1000 քմ):


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ