Իրանում գրանցվել է օմիկրոն-շտամով վարակման առաջին դեպքը
Իրան
Իրանի մայրաքաղաքում գրանցվել է կորոնավիրուսի SARS-CoV-2 Omicron շտամով վարակման առաջին դեպքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտարարել է Իրանի առողջապահության նախարարությանը կից Վարակիչ հիվանդությունների բուժման կենտրոնի ղեկավար Մոհամադ Մեհդի Գույյան:
«Այսօր առավոտյան հայտնաբերվել է Իրանում «օմիկրոնի» առաջին դեպքը մեր հայրենակցի՝ թեհրանցի տղամարդու մոտ, որը հենց նոր է վերադարձել հարևան երկրից», - IRIB հեռուստաալիքը մեջբերում է Գույյայի խոսքը՝ չհստակեցնելով, թե որ երկրից է ժամանել վարակվածը:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)