Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի, մասնակցելու է միջկառավարական հանձնաժողովի նիստին
Քաղաքական
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի, որտեղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ միասին մասնակցելու է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստին։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը։
Տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու են երկու երկրների կառավարության անդամներ։
Հայաստանի վարչապետի մամլո ծառայությունը Թբիլիսի այցի մասին դեռ տեղեկատվություն չի տրամադրել ԶԼՄ-ներին։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան