54–ամյա վարորդը Lada Priora–ով կոտրել է ցուցանակն ու 10 մ բարձրությունից հայտնվել ձորում
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 20-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Շավարշ Ջ.-ն իր վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Արմավիրի մարզ ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել ճանապարհին տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակը և մոտ 10 մետր բարձրությունից ընկել ձորը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրեն լավ է զգում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ