Կիպրոսը, Հունաստանը և Հայաստանն անցկացրել են դիպուկահարների համատեղ զորավարժություն
Հասարակություն
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև Եռակողմ համագործակցության ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 16-17-ն անցկացվել է Special Precision Snipers 2021 համատեղ վարժանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին գրում է Կիպրոսի պաշտպանության նախարարության կայքը։
Special Precision Snipers 2021 համատեղ վարժանքների նպատակն էր բարձրացնել մարտունակությունը ESEA առաքելությունների կազմակերպման, նախագծման և իրականացման գործում:
«Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև Եռակողմ համագործակցության ծրագրի իրականացման հետ համատեղ, զորավարժություններն արտացոլում են երեք երկրների զինված ուժերի գերազանց համագործակցությունը»,- նշում է կայքը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ