Այշվարիա Ռային հարցաքննության են կանչել
ԱյլՀնդիկ հայտնի դերասանուհի, «Միսս աշխարհ 1994» մրցույթի հաղթող Այշվարիա Ռայ Բաչանին կանչել են հարցաքննության՝ կապված օֆշորային հաշիվների մասին «պանամական փաստաթղթերում» հրապարակված նյութերի հետ, հայտնում է The Indian Express-ը։
Հաղորդվում է, որ Ռայը հանդիպում է ունեցել Նյու Դելիի հարկադիր կատարման վարչության քննիչի հետ: Բոլիվուդի աստղին դեռ պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել։
«Պանամական փաստաթղթերը» պարունակում են տվյալներ Հնդկաստանի 12 հազար քաղաքացիների մասին։ Ռայից բացի, հարցաքննության է կանչվել նաև նրա սկեսրայրը՝ դերասան Ամիտաբախ Բաչանը։